ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրերսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 230-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 1-ին կետում «պատմամշակութային» բառից առաջ լրացնել «պետական (այդ թվում՝ պետական ոչ առևտրային կազմակերպության) կամ համայնքային (այդ թվում՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպության) սեփականություն հանդիսացող» բառերը,
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) անտառապատման նպատակով ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը.»,
3) 9-րդ կետում «այդ անշարժ գույքերի համար» բառերից հետո լրացնել «(այդ անշարժ գույքերի համար հաշվարկված անշարժ գույքի հարկի գծով պարտավորություններից)» բառերը,
4) 16-րդ կետի չորրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 4-րդ կետում «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք» բառերը փոխարինել «օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները» բառերով,
2) 5-րդ կետի երրորդ պարբերությունում «անշարժ գույքը» բառերը փոխարինել «փոխադրամիջոցը» բառով,
3) 5-րդ կետի չորրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 251-րդ հոդվածի 5-րդ մասում «տվյալ փոխադրամիջոցի» բառերը փոխարինել «՝ տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր փոխադրամիջոցների» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ։
-
Discussed
04.05.2023 - 21.05.2023
-
Type
Law
-
Area
Financial, Economical, Local government
Views 2764
Print