«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
6 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) ամրագրել չափանիշներ և ընթացակարգեր ցանցի լիցենզիաների, համարի և կոդերի զբաղեցման, հաճախականության օգտագործման թույլտվությունների համար դիմելու, դրանց տրամադրման, փոփոխման, կասեցման և դադարեցման, ինչպես նաև համարի ու կոդերի և հաճախականության օգտագործման համար,»։
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Եթե էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի շահագործման կամ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ռադիոհաճախականությունների օգտագործում, ապա անձը չի կարող տվյալ ցանցն օգտագործել կամ ծառայությունը մատուցել առանց ռադիոհաճախականություններ օգտագործելու համար պահանջվող թույլտվության, բացառությամբ փորձնական կարգով (թեստային ռեժիմ) տվյալ ցանցի շահագործման կամ ծառայության մատուցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական կամ հանրային նշանակության իրադարձությունների, միջոցառումների կամ այցերի լուսաբանման նպատակներով ռադիոհաճախականությունների օգտագործման դեպքերի:»։
Հոդված 3. Օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի կողմից սպառողներին կամ այլ անձանց այդ համարի կամ կոդի տրամադրման դեպքերն ու կարգը սահմանում է Կարգավորողը։»։
Հոդված 4.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
- Սույն օրենքից բխող՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի իրավական ակտերն ընդունվում, իսկ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում:
-
Discussed
02.05.2023 - 17.05.2023
-
Type
Law
-
Area
Telecommunication(electronic communication)
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 2777
Print