«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N570-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
4 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ _____________ 2023 թվականի N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 25-Ի N570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N570-Ն որոշման N1 հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները․
1) 5-րդ կետում՝
ա․ «հարկային հաշվարկների» բառերից հետո լրացնել «, հաշվարկային փաստաթղթերի տվյալների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով այլ տեղեկությունների» բառերը,
բ․ հանել «ըստ հարկային հաշվարկների» բառերը,
2) 7-րդ կետից հանել «ներկայացրած հարկային հաշվարկների» բառերը,
3) 8-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) յուրաքանչյուր հարկ վճարող պետք է ունենա իր գործունեության տեսակին, կատարված գործարքներին և հարկման ռեժիմին բնորոշ և կիրառելի ռիսկային չափանիշներ.»,
4) 9-րդ կետից հանել «կենտրոնական» բառը,
5) 11-րդ կետում լրացնել 20-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«20) արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազայի վերլուծության արդյունքում արտասովոր (անոմալ) գնահատված ցուցանիշները:,
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետ՝
«12.1. Սույն բաժնի դրույթները չեն տարածվում 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշի վրա:»,
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետ՝
«16.1. Սույն բաժնի դրույթները չեն տարածվում 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշի վրա:»,
8) IX-րդ բաժնի վերնագրում «ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ» բառերով,
9) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«17) Հարկ վճարողների ռիսկայնության միավորը հաշվարկվում է որպես առանձին չափանիշների ռիսկային միավորների հանրագումար, որը հարկային մարմնի սահմանած կարգով կարող է փոփոխվել 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշով գնահատման արդյունքների հիման վրա:»,
10) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18. Գնահատված ռիսկային միավորները, ինչպես նաև 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշով գնահատման արդյունքները պահվում են հարկային մարմնի տվյալների բազայում:»,
11) ուժը կորցրած ճանաչել 19-23-րդ կետերը,
12) X-րդ բաժնի վերնագրում «ԳՆԱՀԱՏՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ» բառերը փոխարինել «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ» բառերով,
12) 25-րդ կետում «Ըստ հաշվարկների՝ բարձր» բառերը փոխարինել «Բարձր» բառով,
13) 26-րդ կետում «, ինչպես նաև հարկային մարմնի հետ հորիզոնական մոնիթորինգի համաձայնագիր կնքած կազմակերպությունները, համաձայնագրի գործողության ժամանակահատվածում,» բառերը փոխարինել «հարկ վճարողները,» բառերով,
14) 29-րդ կետի՝
ա․ 1-ին ենթակետից հանել «, այդ թվում՝ նաև ըստ հարկ վճարողների հաշվառման հարկային տեսչությունների» բառերը,
բ․ 2-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) 11-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված չափանիշով գնահատման արդյունքների հիման վրա ռիսկային միավորների հանրագումարի փոփոխությունների իրականացումը.»,
գ․ 3-րդ ենթակետից հանել «ըստ հարկային հաշվարկների սահմանված համամասնության և ըստ որոշված» և «թվի՝ հարկ վճարողների» բառերը,
15) 30-րդ կետից հանել «կենտրոնական» բառը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
02.05.2023 - 17.05.2023
-
Type
Decision
-
Area
State revenue, Financial, Economical
-
Ministry
State Revenue Committee
Views 2223
Print