Under development
ԱՏԱ ԿԱՌՆԵՏ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
13 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՏԱ ԿԱՌՆԵՏ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«ԱՏԱ Կառնետ ժամանակավոր ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի կիրառումն ապահովող աշխատանքների կազմակերպմամբ և համակարգմամբ և Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հոկտեմբերի 3-ի «Առևտրաարդյունաբերական պալատների մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-351-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Առևտրաարդյունաբերական պալատների մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-351-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել են և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի են վերապահվել ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման իրավասությունը: Անհրաժեշտ է նշված նախագծով սահմանել ԱՏԱ Կառնետ հավաստագրերի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, դիմելու և տրամադրման պայմանները և դիմումատուի պարտավորությունները։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ապահովել «Առևտրաարդյունաբերական պալատների մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-351-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը և համակարգումը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ԱՏԱ Կառնետ ժամանակավոր ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2. Տնտեսություն բաժնի «Գործարար և ներդրումային միջավայր» ենթաբաժնից։
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Այլ տեղեկություններ առկա չեն:
ԱՏԱ Կառնետ ժամանակավոր ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
«ԱՏԱ Կառնետ ժամանակավոր ներմուծման հավաստագրերի ձևակերպման և տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունում չի նախատեսվում։
-
Discussed
28.04.2023 - 13.05.2023
-
Type
Procedure
-
Area
Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 2613
Print