Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Սույն իրավական ակտը մշակվել է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 48 նիստի արձանագրության 47-րդ կետի 2-րդ ենթակետի, ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 1-ի N 02/12.10/6954-2023 հանձնարարականի պահանջների կատարումն ապահովելու նպատակով: 
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

   ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 48 նիստի արձանագրության 47-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն Կադաստրի կոմիտեի ղեկավարին հանձնարարվել է առանձին քննարկման առարկա դարձնել ինքնակամ տեղադրված կառույցների ապամոնտաժման խնդիրն օրենսդրական գործիքակազմով լուծելու հացը:

   Ինքնակամ կառույցների դեմ պայքարի միջոցներից մեկը դրանց նկատմամբ հարկային գործիքակազմի կիրառումն է:

   ՀՀ Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

  1. Անկախ սույն հոդվածի 1-ին մասում նշված սեփականության իրավունքի առկայությունից` սույն բաժնով սահմանված դեպքերում ու կարգով անշարժ գույքի հարկ վճարվում է նաև անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի, վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված՝ ստորգետնյա և վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների (այդ թվում՝ ինքնակամ), ինքնակամ զբաղեցված հողամասերի, ինչպես նաև Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում նշված հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար:»:

   225-րդ հոդվածի 2.3-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված ստորգետնյա և վերգետնյա ինքնակամ շենքերի, շինությունների կամ կառույցների, այդ թվում՝ ինքնակամ զբաղեցրած հողամասերի մասով անշարժ գույքի հարկը վճարում են այդ հողամասերն ու շենքերը, շինությունները կամ կառույցներն օգտագործողները:

   227-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` նոր կառուցված և (կամ) փոփոխություններ կրած և անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված ու գնահատված` սույն մասում նշված համապատասխան հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում, հողամասի սեփականության և (կամ) հողօգտագործման իրավունք ունեցող հարկ վճարողների կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները, ինչպես նաև անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ու դրանց վրա ինքնակամ կառուցված շինությունները:

   Օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ 235-րդ հոդվածով կարգավորվում են անշարժ գույքի հարկով հարկման բազայի ձևավորման հետ կապված հարաբերությունները, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2062-Ն որոշմամբ՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը: Կարգում բացակայում է ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգավորումները:

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2062-Ն որոշման խմբագրման արդյունքում կհստակեցվի ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը:
  2. Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում: Համայնքային բյուջեներում նախատեսվում է եկամտի աճ:
  3. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
  4. Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարական փաստաթղթերի պահանջներից:

 

 

  

 

 

  • Discussed

    27.04.2023 - 13.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2403

Print