ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
5 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Սույն նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 48 նիստի արձանագրության 47-րդ կետի 2-րդ ենթակետի, ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 1-ի N 02/12.10/6954-2023 հանձնարարականի պահանջների կատարումն ապահովելու նպատակով:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
ՀՀ Հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածով կարգավորվում են անշարժ գույքի հարկի դրույքաչափերը: Նույն հոդվածով որևէ առանձնահատկություն նախատեսված չէ ինքնակամ կառույցների համար: Տվյալ կարգավորումը չի նպաստում ինքնակամ կառույցների ճակատագիը օրենսդրությամբ սահմանված եղանակով լուծմանը՝ օրինականացմանը կամ քանդմանը: Մինչդեռ ինքնակամ կառույցների համար լրացուցիչ հարկային պարտավորություն սահմանելու դեպքում ինքնակամ կառույց իրականացրած անձը շահագրգռված կլինի ինքնակամ կառույցի օրինականացման վարույթ նախաձեռնելու կամ այն քանդելու հարցում:
Հաշվի առնելով այդ՝ նախատեսվում է, որ հարկման օբյեկտների կազմում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված ինքնակամ՝ շինությունների, կցակառույցների առկայության դեպքում անշարժ գույքի հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարեկան դրույքաչափերի և 2,0 գործակցի արտադրյալով հաշվարկվող դրույքաչափերով:
- Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Ինքնակամ կառույցների պարագայում անշարժ գույքի հարկի կրկնապատկում, որը կնպաստի ինքնակամ կառույցների օրինականացման կամ քանդման գործընթացների նախաձեռնմանը :
- Նախագծի ընդունունման դեպքում նախատեսվում է անշարժ գույքի հարկի գծով եկամուտների աճ:
- Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
- Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարական փաստաթղթերի պահանջներից:
-
Discussed
27.04.2023 - 13.05.2023
-
Type
Law
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 2747
Print