Add to favourites

«Արդարադատության ակադեմիայի մասին» և ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է ստեղծել Ակադեմիայի նպատակների և դրանցից բխող գործառույթների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմքեր և գործառնական մեխանիզմներ՝ հաշվի առնելով գործնականում արձանագրված խնդիրները և միջազգային չափանիշները:

  • Discussed

    21.04.2023 - 06.05.2023

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2973

Print

Suggestions

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

05.05.2023

Նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Գիտաուսումնական խորհրդի նիստերը նախագահում է Ակադեմիայի ռեկտորը (հոդված 15)։ Գիտաուսումնական խորհրդի նախագահի ինստիտուտ, սակայն, նախագծով նախատեսված չէ: Նախագիծը չի սահմանում Խորհրդի ընթացիկ գործունեության կազմակերպական և վերահսկողական լիազորություններն իրականացնող պաշտոնատար անձին, այդ թվում՝ արդյո՞ք այդ լիազորությունները իրականացնելու է Ռեկտորը: Այս առնչությամբ առաջարկվում է. - հստակեցնել Գիտաուսումնական խորհրդի նախագահի ինստիտուտը, դրա դերը և լիազորությունները: Ակադեմիայի ֆինանսավորումը Նախագծի 7-րդ հոդվածի համաձայն՝ 1. Ակադեմիան ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով։ 2. Ակադեմիայի ֆինանսավորումը պետք է իրականացվի այնպես, որ ապահովվի նրա բնականոն գործունեության համար անհրաժեշտ ծախսերը: 3. Ակադեմիայի բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են տարեկան նախահաշվին (բյուջետային հայտին) համապատասխան։ 4. Նախահաշիվը (բյուջետային հայտը) Կառավարությունն ընդունում և ընդգրկում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունն Ազգային ժողով և Արդարադատության նախարարություն է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկությունների հիմնավորումները: Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Ակադեմիան սույն օրենքի հիման վրա ստեղծված անկախ և ինքնակառավարվող պետական ոչ առևտրային կազմակերպություն է […]»: Յուրաքանչյուր կառույցի իրական անկախության կարևոր նախադրյալներից և երաշխիքներից մեկը ֆինանսական անկախությունն ու ֆինանսավորման հետ կապված հարցերում վճռորոշ մասնակցությունն է։ Այս առնչությամբ, նախագծի վերոնշյալ հոդվածի և այլ կարգավորումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ակադեմիան ինքնուրույն մասնակցություն չունի ոչ բյուջետային հայտի կազմմանը, ոչ դրա առնչությամբ առարկությունների հակափաստարկմանը, քանի որ այդ գործընթացը իրականացվում է Արդարադատության նախարարության միջոցով։ Այս առնչությամբ առաջարկվում է. - Նախագծով Ակադեմիայի ֆինանսավորման վերաբերյալ հոդված 7-ի կարգավորումներում սահմանել, որ Արդարադատության Ակադեմիան կենտրոնական դեր և մասնակցություն է ունենում բյուջետային հայտի կազմման և քննարկման գործընթացում: Միաժամանակ, առաջարկում ենք Նախագիծը քննարկել շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

05.05.2023

Խորհրդի և Գիտաուսումնական խորհրդի կազմը Ըստ Նախագծի հոդված 9-ի՝ 1. Խորհուրդը բաղկացած է 6 անդամից։ 2. Խորհրդի կազմում որպես անդամ ի պաշտոնե ընդգրկվում են՝ 1. Արդարադատության նախարարը. 2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը. 3. Վճռաբեկ դատարանի նախագահը. 4. Գլխավոր դատախազը. 5. Քննչական կոմիտեի նախագահ. 6. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Նախագծի 13-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գիտաուսումնական խորհուրդը բաղկացած է 21 անդամից։ 2. Գիտաուսումնական խորհրդի կազմում ընդգրկվում են. 1. արդարադատության նախարարի նշանակմամբ արդարադատության նախարարի տեղակալը և Արդարադատության նախարարության երկու ներկայացուցիչ. 2. Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված երեք դատավոր՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման ներկայացվածությամբ. 3. Գլխավոր դատախազի նշանակմամբ գլխավոր դատախազի տեղակալը և դատախազության երկու ներկայացուցիչ. 4. Քննչական կոմիտեի նախագահի նշանակմամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը և Քննչական կոմիտեի երկու ներկայացուցիչ. 5. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը և Հակակոռուպցիոն կոմիտեի երկու ներկայացուցիչ. 6. Ռեկտորի նշանակմամբ Ակադեմիայի պրոռեկտորը և Ակադեմիայի երկու ներկայացուցիչ. 7. Խորհրդի նշանակմամբ երեք իրավաբան-գիտնականներ՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման ներկայացվածությամբ։ Գիտաուսումնական խորհրդի 21 հոգանոց կազմ նախատեսելու կարգավորումը Նախագծի հիմնավորմամբ որևէ անդրադարձ չի ստացել։ Նմանապես, հիմնավորում չի ստացել նախատեսված գերատեսչություններից ներգրավվող անդամների քանակը: Նախագծից և հիմնավորումից պարզ չէ 3 թեկնածուների ոլորտային ուղղվածությունները և անհրաժեշտությունը։ Այս առնչությամբ առաջարկվում է. - հիմնավորել և, ըստ այդմ, վերանայել Գիտաուսումնական խորհրդի կազմում տարբեր գերատեսչություններից ներկայացուցիչների քանակը - Գիտաուսումնական խորհրդի կազմում Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվող դատավորների քանակը մեծացնել՝ նախատեսելով նաև դատավորներ մասնագիտացված բոլոր դատարաններից:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

05.05.2023

Առաջարկվող կարգավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, սակայն, որ ըստ փոփոխությունների չլուծված է մնում կառավարման մարմինների կողմից սահմանվող գործառույթների իրականացման ու տարանջատման հարցը։ Օրինակ, Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվում է, որ Խորհուրդը՝ Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը), ինչպես նաև Արդարադատության նախարարության միջոցով Կառավարություն է ներկայացնում առաջարկություններ Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշվի (բյուջետային հայտի) վերաբերյալ: Այնուհետ, Օրենքի 14-րդ հոդվածի 3-ր մասի համաձայն՝ Գիտաուսումնական խորհուրդը՝ Ռեկտորի ներկայացմամբ հավանություն է տալիս Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշվին։ Անհասկանալի է Խորհրդի և Գիտաուսումնական խորհրդի համար համանման գործառույթի նախատեսումը, պրակտիկ կիրառման խնդիրներից խուսափելու համար ցանկալի կլիներ տարեկան ծախսերի նախահաշվի հավանությունն ու հաստատումը վերապահել մեկ մարմնի։ Նմանատիպ խնդիր առաջ է գալիս նաև Ռեկտորի և Գիտաուսումնական խորհրդի գործառույթների առնչությամբ։ Մասնավորապես, Նախագծի 17-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ Ռեկտորը կազմակերպում է Ակադեմիայում ուսումնական գործընթացը։ Նախ այս առնչությամբ անհրաժեշտ է լրացուցիչ հստակություն և պարզաբանում, թե օրենսդիրը ինչ է նախատեսում կազմակերպման ներքո։ Մյուս կողմից, նույն Նախագծի 14-րդ հոդվածի 4-10 կետերով Գիտաուսումնական խորհրդին վերապահված լիազորությունները կարող են նույնպես որակվել որպես Ակադեմիայում ուսումնական գործընթացի կազմակերպում։ Այսինքն, այս առնչությամբ ևս անհրաժեշտ է Ռեկտորի և Գիտաուսումնական խորհրդի իրավասությունների հստակեցում։

See more