Add to favourites
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
2 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Սամվել Հակոբյան 20.04.2023 11:28:07 | Հանցագործությունների ռեցիդիվը գնահատելու մասին. Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասից հանել ՛՛որի համար դատապարտվում է ազատազրկման՛՛ արտահայտությունը: Նախագծի ընդունման արդյունքում կաստացվի, որ եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է դիտավորյալ հանցանք, որի համար դատապարտվում է, օրինակ՝ տուգանքի (այն դեպքում,երբ, ի թիվս այլնի, հատուկ մասով նախատեսված է նաև ազատազրկման հետ կապված պատիժ), ապա, առաջնորդվելով հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու իրավակարգավորումներով, նրա նկատմամբ պետք է նշանակվի ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից ոչ պակաս պատիժ: Փաստացի կստեղծվի իրավիճակ, երբ դատարանները, հաշվի առնելով, հանցագործությամբ պատճառված վնասի բնույթը և չափը, հանցագործության եղանակը, տեղը, ժամանակը, հանցագործության շարժառիթները և նպատակները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, ինչպես նաև նշանակվող պատժի` հանցավորի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի ու նրա ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությունը, կցանկանան, բայց չեն կարող անձին դատապարտել տուգանքի, քանի որ նույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու հետևանքով առաջացած ռեցիդիվը հանցագործությունների ռեցիդիվը գնահատելիս հաշվի չի առնվում, ուստի: Այլ խոսքով, նույնիսկ եթե անձը դատապարտվի տուգանքի, ապա, առաջարկվող փոփոխությամբ նրա նկատմամբ այն չի կարող կիրառվել, քանի որ, նախագծի ընդունմամբ, դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող անձանց նկատմամբ անպայմանորեն, ցանկացած պարագայում կնշանակվի ազատազրկման հետ կապված պատիժ, ինչն ուղիղ հակասության մեջ է գտնվում նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի հետ: | Չի ընդունվել | Նախագծի համապատասխան հոդվածը վերախմբագրվել է |