Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1230-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1230-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների  օտարերկրյա պետություններ գործուղումների վերաբերյալ  առաջարկությունները այլ գերատեսչությունների հետ նախապես համաձայնեցնելն անհնար է, ինչը հիմնականում պայմանավորված է հետևյալ ծառայողական առանձնահատկություններով.

Օտարերկրյա  պետության տարածքում հայտնաբերված և ձերբակալված  հետախուզվող անձին ՀՀ էքստրադիցիայի /էտապավորում/ ենթարկելիս նրա տվյալների և գործուղման գործընթացի հրապարակումը կարող է հանգեցնել տեղեկատվության արտահոսքի, որը կստեղծի լուրջ վտանգներ ինչպես գործուղված անձանց, այնպես էլ ձերբակալված հետախուզվող անձի համար: Հասանելիությունը տուժող կողմին կարող է հանգեցնել հաշվեհարդարի իրականացմանը, ինչպես նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ գործուղումները հիմնականում իրականացվում են շատ կարճ ժամկետներում և եվրոպական երկրներից հետախուզվող անձին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ բավարարումները ստացվում են կալանքի տակ գտնվելու առավելագույն ժամկետը լրանալուց հաշված օրեր առաջ և այլն:

 

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

3․ Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի 1230-Ն որոշմամբ հաստտաված կարգի 11-րդ կետով սահմանված է, որ օտարերկրյա պետություններ գործուղումների վերաբերյալ առաջարկությունները նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունում և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց գործուղումների՝ ծառայողական առանձնահատկություններով պայմանավորված: Նախագծով առաջարկվում է 11-րդ կետում լրացում կատարել և ՀՀ ներքին գործերի նախարարությունն ևս նախատեսել այդ բացառության շարքում: Հաշվի առնելով, այն հագամանքը, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունն ոստիկանության ծառայողների գործառույթների բաղկացուցիչ մասն է կազմում օտարերկրյա իրավապահ մարմինների հետ տարվող համագործակցությունը՝ հանցագործությունների նախականխման, բացահայտման, հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման, ձերբակալման և հետագայում ՀՀ էքստրադիցիայի ենթարկելու համատեքստով:

Տվյալ գործընթացը, մասնավորապես՝ օտարերկրյա պետության տարածքում հանցագործությունների բացահայտման և հետախուզվողների հայտնաբերման  նպատակով օպերատիվ խմբերի գործուղումները կոնկրետ երկիր հաճախակի իրականացվում են ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, որոնք կրում են գաղտնի բնույթ և դրանց հանրայնացումը հղի է լուրջ վտանգներով՝ տեղեկատվության արտահոսքով, տեղեկատվության աղբյուրի  բացահայտմամբ և այլ ծանր հետևանքներով:

Հետախուզման մեջ գտնվող  անձանց օտարերկրյա պետություններում՝ տեղի իրավապահ մարմինների հետ համատեղ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը նույնպես կրում է գաղտնի բնույթ և գրեթե մշտապես իրականացվում  է օպերատիվ տեղեկությունը ստանալուց հետո սեղմ ժամկետներում, որի հետաձգումը կարող է հանգեցնել ստացված տեղեկության արդիականության կորստին:

Բացի այդ, արդեն իսկ օտարերկրյա  պետության տարածքում հայտնաբերված և ձերբակալված  հետախուզվող անձին ՀՀ էքստրադիցիայի /էտապավորում/ ենթարկելիս նրա տվյալների և գործուղման գործընթացի հրապարակումը կարող է հանգեցնել տեղեկատվության արտահոսքի և լուրջ վտանգներ կստեղծի ինչպես  գործուղված անձանց, այնպես էլ ՝ տվյալ անձի համար /օրինակ՝ սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզվող անձին ՀՀ էտապավորելու տեղեկատվությունը հանրայանացնելու դեպքում, չի բացառվում այդ տեղեկատվության հասանելությունը տուժող կողմին, ինչը կարող է հանգեցնել հաշվեհարդարի իրականացմանը/:

Անհրաժեշտ է նաև նշել, որ հիշյալ գործուղումները հիմնականում իրականացվում են շատ կարճ ժամկետներում, լինում են դեպքեր, երբ հատկապես եվրոպական երկրներից հետախուզվող անձին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու  վերաբերյալ բավարարումները ստացվում են կալանքի տակ գտնվելու առավելագույն ժամկետը լրանալուց հաշված օրեր առաջ:

Ելենով վերոգրյալից՝ հանցագործությունների բացահայտման, օտարերկրյա պետությունների տարածքում թաքնվող անձանց հայտնաբերելու, հետագայում նրանց ՀՀ էքստրադիցիայի  ենթարկելու նպատակով իրականացվող  գործուղումները հանրայանացնելու և այն նախապես  որևէ այլ գերատեսչության հետ համաձայնեցումը գտնում ենք ոչ նպատակահարմար՝ գործնականում  դրա կիրառելիության անհնարինության, տեղեկատվության արտահոսքի վտանգի և էտապավորվող անձի, ինչպես նաև՝ ուղեկցող անձանց  անվտանգության նկատառումներից ելնելով:

Նախագծով առաջարկվում է նաև որոշման հաստատված կարգի 13-րդ կետով թվարկվում է այն պետական մարմինները, որոնք յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում հաշվետու եռամսյակի ընթացքում օտարերկրյա պետություններ գործուղման ծախսերի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն: Առաջարկվում է այդ պետաան մարմինների ցանկում, մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգություն ծառայությունից հետո նախատեսել նաև ՀՀ ներքին գործերի նախարարությունը:

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

 

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․

 Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։   

 

6․ Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՀՀ ներքին գործերի նախարարությունում ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց գործուղումները նախապես չհամաձայնեցնել ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ՝ ծառայողական առանձնահատկություններով պայմանավորված:

Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի զերծ մնալ տեղեկատվության արտահոսքից՝ էտապավորվող և ուղեկցող անձանց անվտանգության նկատառումներից ելնելով:

Նախագծի ընդունման օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց հետաձգումը կարող է հանգեցնել ստացված տեղեկության արդիականության կորստին կիրականացվի սեղմ ժամկետներում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Discussed

    19.04.2023 - 04.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3109

Print