Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- ------------- 2023 թվականի N ----------- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
- որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «2) պետական հավաստագրերով տրամադրվող աջակցող միջոցների տեսակները, օգտագործման ժամկետները, շահառուների խմբերը և նախատեսված փոխհատուցման գումարի չափը՝ համաձայն N 2 հավելվածի․».
- որոշման 1.1-ին կետի 1-ին ենթակետը ուժը կորցրած ճանաչել․
- որոշման 1.1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «2) առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների տեսակները, օգտագործման ժամկետները, շահառուների խմբերը և նախատեսված փոխհատուցման գումարի չափը՝ համաձայն N 8 հավելվածի.»․
- որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում « , «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաներին (այսուհետ նաև՝ հաշմանդամություն ունեցող անձ)» բառերը փոխարինել «(երեխաներին)» բառով․
- որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի «անձանց» բառից հետո լրացնել «(երեխաներին)» բառով․
- որոշման N 1 հավելվածի 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝
1-ին և 5.2-րդ կետերով.
«5.1. Կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման համաձայն անձի ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց ծառայությունները տրամադրվում են ծառայությունների անհատական ծրագրով (այսուհետ՝ ԾԱԾ)։
5.2. Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը սահմանված է կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1161-Ն որոշման հավելվածով։».
- որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում «խեղումների» բառը փոխարինել «վնասվածքների» բառով, «անձի» բառից հետո լրացնել «(երեխաների)» բառով, իսկ «կորսված» բառից հետո լրացնել «կամ սահմանափակված» բառով.
- որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետի «անձի» բառից հետո լրացնել «(երեխաների)» բառով.
- որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կինեզոթերապիա,» բառը.
- որոշման N 1 հավելվածի 13-րդ կետում «ձևով» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառը․
- որոշման N 1 հավելվածի 15-րդ կետում «90» թիվը փոխարինել «180» թվով, իսկ նույն կետի 4-րդ նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «Դեկտեմբերի 15-31-ը ընկած ժամանակահատվածում աջակցող միջոցներ չեն տրամադրվում, ընդ որում, նշված օրերը հավաստագրի հիման վրա տրվող աջակցող միջոցների դեպքում՝ օրացուցային օրերի մեջ չեն հաշվարկվում.»․
- որոշման 1-ին հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17․ Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող անձին տրամադրվում է մեկ կոսմետիկ պրոթեզի հավաստագիր և (կամ) մեկ շարժողական պրոթեզի հավաստագիր և (կամ) ֆունկցիոնալ պրոթեզ (զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ զինծառայության ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով վերջույթի անդամահատում ունեցող անձանց)։». - որոշման N 1 հավելվածի 19-րդ կետում «անձին» բառը փոխարինել «անձի ցանկության դեպքում» բառերով․
- որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետից հանել «կամ Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ՄՍԾ) եզրակացությամբ» բառերը, «անձին կարող են տրամադրվել» բառերը փոխարինել «՝ անձի ցանկության դեպքում տրամադրվում են» բառերով:
- որոշման 1-ին հավելվածի 23-րդ կետում «անվճար տրվում է կողային ռետինե ժապավեններով կոշիկ» բառերը փոխարինել «տրամադրվում է կողային ռետինե ժապավեններով պրոթեզի կոշիկ» բառերով.
- որոշման 1-ին հավելվածի 23.1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«23.1 Աջակցող միջոցները տրամադրվում են սույն որոշման N 2 հավելվածում նշված շահառուներին։ Վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց աջակցող միջոցները տրամադրվում են ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա:». - որոշման 1-ին հավելվածի 23.2-րդ կետից հանել «(բացառությամբ բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ (այսուհետ՝ ֆունկցիոնալ պրոթեզ) ստացած շահառուների)» բառերը.
- որոշման 1-ին հավելվածի 23.3-րդ կետում «19-21» թվերը փոխարինել «3.2.3-3.2.6» թվերով․
- որոշման N 1 հավելվածի 24-րդ կետում «խորհրդատվություն» բառից հետո լրացնել
«, իսկ փորձարկումը, անհատական հարմարեցումը և դրա օգտագործման ձևը սովորեցնելը իրականացվում է անձի գտնվելու վայրում» բառերով․ - որոշման N 1 հավելվածի 25․1-րդ կետում «, անձի» բառը փոխարինել «կամ անձի» բառերով․
- որոշման N 1 հավելվածի 26-րդ կետում «կարգի» բառից հետո լրացնել «23.2-րդ,» բառը, նույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «որոշումը» բառից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը)», «բ» պարբերությունում «կամ» բառից հետո լրացնել «ԾԱԾ-ը կամ» բառերը, 3-րդ ենթակետի «անդամահատում,» բառը փոխարինել հետո լրացնել «անդամահատում և (կամ)» բառերով․
- որոշման N 1 հավելվածի 30-րդ կետի առաջին նախադասության «վրա» բառից հետո լրացնել «կամ առանց հավաստագրի» բառերը․
- որոշման 1-ին հավելվածի 37-րդ կետի՝
ա․ 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«ա. անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ կամ նույնականացման քարտ չունենալու կամ երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու դեպքերում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը կամ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը,»,
բ․ «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել․
- որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում «որոշումը» բառից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը)» բառերով, իսկ «բ» պարբերությունում «ՎԱԾ-ը» բառից հետո լրացնել «կամ ԾԱԾ-ը» բառերը․
- որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 14-րդ ենթակետում «ֆունկցիոնալ պրոթեզներ ստանալու դեպքում» բառերը փոխարինել «հաշմանդամություն չունեցող անձանց ֆունկցիոնալ պրոթեզներ ստանալու դեպքում (հաշմանդամություն ունեցող անձանց համար հիմք է բժշկասոցիալական փորձաքննական կամ ֆունկցիոնալության գնահատման որոշումները, որտեղ հաշմանդամության պատճառական կապն արտացոլված է)» բառերով․
- որոշման N 1 հավելվածի 40-րդ կետում «տասն աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետներում» բառերով․
- որոշման N 1 հավելվածի 42-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Եթե շահառուն դիմումի մեջ նշել է իր էլեկտրոնային հասցեն, ապա այդ հասցեին ուղարկվում է հավաստագրի էլեկտրոնային տարբերակը։»․
- որոշման N 1 հավելվածի 47-րդ կետում «նրան» բառից հետո լրացնել «անվճար» բառը․
- որոշման N 1 հավելվածի 5-րդ և 48.6-րդ կետերում «կառավարման վահանակներ» բառերից հետո լրացնել «, կրծկալ» բառը․
- որոշման N 1 հավելվածի 55-րդ կետում «Զբաղվածության պետական գործակալության» բառերը փոխարինել «Ծառայության» բառով․
- որոշման N 1 հավելվածի 65-րդ կետում «տարածքային կենտրոնների» և դրանց համապատասխան հոլովաձևերով բառերից առաջ լրացնել «Ծառայության» բառը, իսկ «(կամ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանին)» բառերը հանել․
- որոշման N 1 հավելվածի 76-րդ կետում «ուղղորդում են զբաղվածության պետական գործակալության համապատասխան տարածքային կենտրոն՝ նախապես իրազեկելով» բառերը փոխարինել «իրազեկում են» բառով․
- որոշման N 1 հավելվածի 77-րդ կետը ուժը կորցրած ճանաչել․
- Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
- որոշման N 4 հավելվածի 8-րդ տողը հանել․
- որոշման N 5 հավելվածում «կարգավիճակը» բառից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության սահմանփակման աստիճանը» բառերը, «ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏԻ» բառերից հետո լրացնել «ԿԱՄ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ» բառերը, իսկ «և մեթոդական աջակցության բաժին» բառերը փոխարինել «, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչություն» բառերով:
- Որոշման N 7 հավելվածը ուժը կորցրած ճանաչել․
- Որոշման N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
19.04.2023 - 05.05.2023
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 2419
Print