Մարիետա Մելիքյան
02.05.2023
Այս նախագծի վերաբերյալ ունեմ մեկ դիտարկում-առաջարկ: Հետպատերազմյան երկրում, առավել քան երբևէ ծննդօգնությունը պետք է գտնվի ուշադրության կենտրոնում և հասցվի հնարավորինս ավելի բարձր մակարդակի: Այդ ճանապարհին շատ կարևոր է գիտելիքներով զինված նոր կադրերով ոլորտի համալրումը: Ես կարծում եմ, որ ցանկալի է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» կլինիկական օրդինատուրային տրամադրել 1 անվճար( ուսանողական նպասի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցում) տեղ: