Add to favourites

Under development

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍԵՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2147-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1799-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Samvel Martirosyan 19.04.2023 15:37:48 Նախագծի հավելվածի 1-ին կետի համաձայն՝ սույն կարգը չի տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորող փրկարարական ծառայողների վրա, այն ինչ, Փրկարար ծառայության մասին օրենքի 70-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում իրականացվում է նաև հեռակա ուսուցում փրկարարական ծառայության կրտսեր, միջին և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար, հետևաբար՝ անհասկանալի է դառնում՝ ինչի համար պետք է հեռակա ուսուցում ստացող փրկարարական ծառայողը չկարողանա մասնակցել ատեստավորման պրոցեսին, այն դեպքում, երբ գտնվում է ծառայության մեջ՝ շարունակելով կատարել իր ֆունկցիոնալ պարտականությունները։
2 Samvel Martirosyan 19.04.2023 15:50:09 Առաջարկում եմ հավելվածի 1-ին գլխում ավելացնել նոր կետ՝ հետևյալ բովանդակությամբ․ <<Կադրերի ռեզերվում ընդգրկված լինելու ժամանակահատվածում ատեստավորման արդյունքները պահպանվում են այն դեպքում, երբ ծառայողը օրենքով սահմանված կարգով նշանակվում է մինչև կադրերի ռեզերվում ընդգրկվելը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր պաշտոնի կամ ավելի ցածր պաշտոնի>>։
3 Samvel Martirosyan 19.04.2023 15:56:24 Սույն կարգի 10-րդ կետի համաձայն՝ ՆԳ նախարարի հրամանը ստորագրվելուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում կադրային ստորաբաժանումը համապատասխան կառուցվածքածքային ստորաբաժանումներ է ուղարկում մեթոդական ուղեցույց, այն ինչ՝ նույն կարգի 5-րդ կետի համաձայն՝ ատեստավորման ենթակա ծառայողը ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստացիայի անցկացման մասին։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել որոշակիացնել սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետները, որպեսզի ծառայողն ունենա պատշած ժամանակահատված՝ ատեստավորմանը նախապատրաստվելու համար։
4 Samvel Martirosyan 19.04.2023 16:01:53 Առաջարկում եմ կարգի համարակալումը փոփոխել, քանի որ 12-րդ կետում նշվում է ատեստավորման հանձնաժողովի, 13-15-րդ կետերում թեստավորման փուլի, իսկ 16-րդ կետում՝ կրկին ատեստավորման հանձնաժողովի մասին։
5 Samvel Martirosyan 19.04.2023 16:06:15 Սույն կարգի 16-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը կամ տեղակալները։ Հաշվի առնելով, որ կարգի 1-ին կետի համաձայն կարգի գործողությունը տարածվում է նաև տնօրենի տեղակալի վրա, ուստի՝ միաժամանակ բոլոր տեղակալները չեն կարող մասնակցել ատեստավորմանը՝ հանձնաժողովի կազմը պահպանելու համար։
6 Samvel Martirosyan 19.04.2023 16:10:11 Առաջարկում եմ ատեստավորման առաջին փուլ սահմանել ֆիզիկական պատրաստության փուլը՝ թեստայինի փոխարեն։
7 Samvel Martirosyan 19.04.2023 16:13:25 Առաջարկում եմ 53-րդ կետում <<սույն կարգի 53-րդ կետի>> բառերը փոխարինել <<սույն կարգի 52-րդ կետի>> բառերով։
8 Samvel Martirosyan 19.04.2023 16:16:20 Կարգով կանոնակարգված չեն բողոքարկման հետ կապված իրավահարաբերությունները և անհասկանալի է դառնում, թե ինչպես են կայանալու արդյունքների վերահաշվարկը՝ բողոքի առկայության դեպքում՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատարան դիմելը։
9 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 03.05.2023 15:42:16 Ատեստավորման մասնակիցների իրավունքների առավել երաշխավորման նպատակով՝ առաջարկում ենք նախագծով սահմանել ատեստավորման արդյունքները բողոքարկելու կառուցակարգ։