Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Agree
-
1 - Disagree
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թ. նոյեմբերի 7-ի թիվ 1555-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) ֆինանսական միջոցներ են ուղղվել Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման խնդիրների լուծմանը՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով:
Բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտ հանդիսացող անձինք և տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության մանկատանն առնվազն 7 տարի խնամք և դաստիարակություն ստացած սաները՝ որոշակի պահանջների բավարարելու դեպքում (Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունեն, պահանջներ՝ բնակելի տարածք օտարած չլինելու մասով):
Միջոցառման շրջանակներում թվով 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 286-ը։ Այդուհանդերձ, առկա է շուրջ 30 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները (ընտրել բնակարանը, բնակարանի՝ մշտական բնակության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եզրակացության տրամադրումը, բանկային գործարքները և այլն) ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտ և սան: Հետևաբար, առկա է ռիսկ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1555-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված ժամկետում նրանք չեն հասցնի իրացնել իրենց իրավունքը։
Հաշվի առնելով պոտենցիալ շահառուների մտահոգությունները՝ որոշմամբ նախատեսվում է Բնակարանի գնման վկայագրի գործող ժամկետը (2023 թվականի մարտի 1) երկարացնել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը:
-
Discussed
18.04.2023 - 04.05.2023
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 2443
Print