««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
6 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետում «անցնող» բառից հետո լրացնել «կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում.
1) 1-ին կետի «բ» ենթակետում «զինծառայողին» բառից հետո լրացնել «կամ թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող» բառերը.
2) 2-րդ կետի «բ» և «ե» ենթակետերում «զինծառայողի» բառից հետո լրացնել «կամ թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 13-ից ծագած հարաբերությունների վրա:
3. Սույն օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:
-
Discussed
17.04.2023 - 03.05.2023
-
Type
Law
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 2331
Print