ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 48-րդ հոդվածի 1-ին մասը, 58-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 59-րդ հոդվածը, 60-րդ հոդվածի 1-ին մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, 89-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետը, 101.1-ին հոդվածի 2-րդ մասը, 105-րդ հոդվածի 1-ին մասը, 106-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 117-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը համապատասխան հոլովաձևերով «փորձագետ» բառից հետո լրացնել «,» կետադրական նշանով և «մասնագետ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 3. Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը «նշանակված փորձագետը» բառերից հետո լրացնել «,» կետադրական նշանով և «կողմի միջնորդությամբ հրավիրված մասնագետը» բառերով, իսկ 3-րդ մասը «փորձագետները» բառից հետո լրացնել «մասնագետները» բառով և «,» կետադրական նշանով:
Հոդված 4. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը «(ցուցմունքը)» բառից հետո լրացնել «մասնագետի բացատրությունը» բառերով և «,» կետադրական նշանով:
Հոդված 5. Օրենսգիրքը հետևյալ բովանդակությամբ 40.1 հոդվածով.
«Հոդված 40.1 Մասնագետի բացատրությունը
- Մասնագետը տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձն է, որը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ հրավիրվում է դատական նիստին՝ գործի քննության համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ առանց նախնական հետազոտությունների իրականացման մասնագիտական բացատրություններ տալու համար:
- Որպես մասնագետ կարող է հրավիրվել համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ նաև որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն) ունեցող լրիվ գործունակ անձը:
- Անձը, որին դատարանը հրավիրել է որպես մասնագետ, պարտավոր է ներկայանալ առաջին կանչով և դատական նիստում տալ բանավոր բացատրություններ:
- Մասնագետն իրավունք ունի դատարանի թույլտվությամբ ծանոթանալու գործի նյութերին, մասնակցելու դատական նիստերին, խնդրելու դատարանին տրամադրել լրացուցիչ նյութեր:
- Մասնագետը կարող է հրաժարվել բացատրություններ տալ այն հարցերի վերաբերյալ, որոնք դուրս են իր հատուկ գիտելիքների շրջանակներից, պահանջում են փորձաքննության անցկացում, ինչպես նաև այն դեպքերում, երբ իրեն տրամադրված նյութերն անբավարար են դատարանի և գործին մասնակցող անձանց հարցերին պատասխանելու համար:
- Մասնագետը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ակնհայտ կեղծ բացատրություններ տալու համար:
- Մասնագետի հարցաքննությունը կատարվում է վկայի հարցաքննության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:
- Դատարանը նախազգուշացնում է մասնագետին ակնհայտ կեղծ բացատրություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Դատարանը մասնագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:»:
Հոդված 6. Օրենսգրքի 57-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Հոդված 57. Պետական տուրքը
- Պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը, վճարման կարգը, պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
- Դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:
- Եթե հիմնական պահանջից բացի ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:
- Եթե հայցվորն օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա պետական տուրքը դատական ակտով բռնագանձվում է պետական տուրքի վճարումից չազատված գործին մասնակցող մյուս անձից` բավարարված պահանջների չափին համամասնորեն:
- Հայցի առարկան փոփոխելու դեպքում պետական տուրքի գումարի չբավականացնող մասը գանձվում է հայցի առարկան փոփոխելիս` փոփոխված հայցի առարկային համապատասխան:»:
Հոդված 7. Օրենսգրքի 73-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով՝
2.1. Սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձի ներկայացրած հայցադիմումը պետք է պարունակի նշում այն մասին, թե վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ պետության կամ համայնքի որ իրավունքներն են խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, և վեճը ենթակա չի եղել լուծման վերադասության կարգով:»:
Հոդված 8. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում և 86-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում «կամ փորձագետ» բառերը փոխարինել «, փորձագետ կամ մասնագետ» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 80-րդ հոդվածի՝
- 3-րդ մասից հանել «և երրորդ անձին» բառերը.
- 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքում դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են սույն օրենսգրքով նախատեսված հայցադիմումը վերադարձնելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:»:
Հոդված 10. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասը «կատարումը» բառից հետո «կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 95-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1. Բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու հիմք:»:
Հոդված 12. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 6-րդ մասը «պաշտոնական կայքի միջոցով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, երբ դատական ակտը պետք է հրապարակվի դատական նիստում» բառերով:
Հոդված 13. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ նախադասությունում 2-րդ՝ «117-րդ հոդվածի 1.1-ին մասով» բառերը փոխարինել «118.2-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 121-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից դատարանն անցնում է գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացմանը:
- Գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից 15‑օրյա ժամկետում:
- Գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման նշվում է արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:»:
Հոդված 15. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, վճռի պարզաբանման» բառերը:
Հոդված 16. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 147.1-րդ հոդվածով.
«Հոդված 147.1 Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը, լրացուցիչ որոշումը
- Վերաքննիչդատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների թվաբանական սխալների ուղղման և լրացուցիչ որոշման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
Հոդված 17. Օրենսգրքի 152-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով
«3. Անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ 7-րդ, և 9-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:»:
Հոդված 18. Օրենսգրքի 158-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 4-րդ կետից հանել «, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը և դրանց հիմնավորումները» բառերը,
2) 3-րդ մասից հանել «, ինչպես նաև նոր կամ նոր երևան եկած հանգամանքի առկայությունը» բառերը:
Հոդված 19. Օրենսգրքի 160-րդ հոդվածի՝
«1) 1-ին մասի 1-ին կետից հանել «բացակայում է կամ» բառերը:
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ»:
3) 2-րդ մասում «հոդվածի պահանջներին» բառերից հետո լրացնել «, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը» բառերը:
Հոդված 20. Օրենսգրքի 166.1-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Հոդված 166.1 Վճռաբեկ դատարանում բողոքի քննության կարգը
- Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
- Դատական նիստը նախագահողը նշանակված ժամին բացում է դատական նիստը և հայտարարում դատարանի կազմը, քննության ենթակա գործը։
- Նախագահողը պարզում է դատավարության մասնակիցների ներկայությունը, ստուգում վերջիններիս ներկայացուցիչների լիազորությունները, նիստին ներկա դատավարության մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կարգը դատական նիստում։ Պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:
- Բողոքի քննությունը սկսվում է զեկուցող դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է վճռաբեկ բողոքը և վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:
- Բողոքի քննությանը մասնակցող դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց, որից հետո նիստը նախագահողը բողոքի քննությունը հայտարարում է ավարտված:»:
Հոդված 21. Օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ բավարարում է վճռաբեկ բողոքը՝ վերացնելով վերաքննիչ դատարանի դատական ակտը կամ վերացնում է վերաքննիչ դատարանի դատական ակտը և կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»։
Հոդված 22. Օրենսգրքի 4-րդ բաժնում «դատական ակտի վերանայման դիմում» բառերը փոխարինել «դատական ակտի վերանայման բողոք» բառերով:
Հոդված 23. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 171.1-րդ հոդվածով.
«Հոդված 171.1 Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը
- Վճռաբեկդատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
Հոդված 24. Օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասը շարարդրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Վարչական դատարանին ընդդատյա են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի՝ դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:»։
Հոդված 25. Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասում պաշտոնապես հրապարակվում է այն տեղեկագրում, որում, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, հրապարակվում է անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի տվյալ տեսակը» բառերը փոխարինել «դատարանը ուղարկում է ՀՀ արդարադատության նախարարություն՝ դրա պաշտոնական հրապարակումն իրականացնելու համար» բառերով:
Հոդված 26. Օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասը, 213-րդ հոդվածի 1-ին մասը, 222.10-րդ հոդվածի 2-րդ մասը, 222.11-րդ հոդվածի 5-րդ մասը, 222.16-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակվում են դատական նիստում»:
Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1801-ին հոդվածի 19-20-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 2191-ին հոդվածի 2-րդ պարբերությունում «180-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով,» բառերից հետո լրացնել «1801-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ (համայնքի ղեկավարի պահանջների մասով), ինչպես նաև 5-րդ և 6-րդ մասերով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասում՝
- 1-ին կետից հանել «972, 973,», «1801, 182,» թվերը, «1892-1896» թվերը փոխարինել «1896» թվով, իսկ «189.9-189.10» թվերը փոխարինել «189.9» թվով, ինպես նաև հանել «2065, 20610, 20611, 20612, 20613,», «, 206.14» թվերը.
- 2-րդ կետից հանել «,18918» թիվը:
Հոդված 4. Օրենսգրքի 224-րդ հոդվածում «180-րդ (բացառությամբ հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների),» բառերից հետո լրացնել «հոդվածով, 1801-ին հոդվածի 3-րդ, 4-րդ (ոստիկանության ներկայացուցչի պահանջների մասով), 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ մասերով, 182-րդ,» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 232-րդ հոդվածում՝
- 1-ին մասը «971,» թվից հետո լրացնել «972, 973,» թվերով.
- 2-րդ մասի 1-ին կետը «971,» թվից հետո լրացնել «972, 973,» թվերով:
Հոդված 6. Օրենսգրքի 244.17-րդ հոդվածում «189.24-րդ» թվից հետո լրացնել «, 206.14» թվով:
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.19–244.23-րդ հոդվածներով.
«Հոդված 224.19. Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
- Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 1892-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
- Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեսչական մարմնի ղեկավարը և տեղակալը:
Հոդված 224.20. Լեզվի կոմիտեն
- Լեզվի կոմիտեն քննում է սույն օրենսգրքի 1893-1895-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
- Լեզվի կոմիտեի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Լեզվի կոմիտեի նախագահը և տեղակալը:
Հոդված 224.21. Պրոբացիայի ծառայությունը
- Պրոբացիայի ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 20610-20613-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
- Պրոբացիայի ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Պրոբացիայի ծառայության տնօրենը և տեղակալը:
Հոդված 224.22. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը
- Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 2045-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը:
- Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի գլխավոր հարկադիր կատարողը և տեղակալը:
Հոդված 224.23. Պետական մարմնին (պաշտոնատար անձին) տեղեկություն (տվյալ) չտրամադրելու կամ կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելու վերաբերյալ գործերի քննությունը
- Սույն օրենսգրքի 18910-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է պետական մարմինը կամ պաշտոնատար անձը, որին համապատասխան տեղեկությունը (տվյալը) պետք է տրամադրվի:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի համապատասխան պետական մարմնի ղեկավարը կամ տեղակալը:»:
Հոդված 8. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասում՝
- 3-րդ կետից հանել «180.1,» և «182,» թվերը.
- 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
- 6-րդ կետում «1892-1896 հոդվածներով» բառերը փոխարինել «1896 հոդվածով» բառով.
- 7-րդ կետից հանել «, 189.10» թիվը.
- 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
- 12-13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը շարունակում են քննվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությանը և կարգին համապատասխան: