ՀՀ կառավարության «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման նախագիծ
-
3 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ
«ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
- Հավանություն տալ «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգին՝ համաձայն հավելվածի,
- Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ «Խելացի քաղաքի» ստեղծում ծրագրերի իրականացման ժամանակ առաջնորդվել սույն հայեցակարգում սահմանված մոտեցումներով:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության
2017 թ. -------------- --- -ի
N արձանագրային որոշման
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
«ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, տեղեկատվական հասարակության կայացման և բնակչության կենսամակարդակի բարձրանցման ներկա և ապագա մարտահրավերների տեսանկյունից պահանջվում է նոր մոտեցումներ, մեխանիզմներ, հմտությունների համախումբ և կարողություններ, որոնք պետք է որոշել և ամրացնել՝ հիմք ստեղծելու համար աճող բնակչության կարիքների և պահանջների, ինչպես նաև քաղաքական պարտավորությունները և բյուջեի հատկացումների համար:
2. Հաշվարկների համաձայն աշխարհի բնակչության 50 տոկոսից ավելին բնակվում է քաղաքներում: Ուրբանիզացիան ընթանում է աննախադեպ տեմպերով: Գալիք 20 տարիների ընթացքում աշխարհի բնակչությունը, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, կավելանա ևս 2 միլիարդով: 2030թ սպասվում է, որ բնակչության մոտ 60%-ը բնակվելու է քաղաքներում՝ հիմնականում կենտրոնացվելով զարգացող աշխարհի քաղաքային կոնգլոմերատներում և մեգաքաղաքներում:
3. Այսօր քաղաքները դարձել են ազգային զարգացման շարժիչ ուժ, քաղաքներ, որոնց կառավարման համակարգերն ու կարողությունները շատ դինամիկ են և ենթարկվում են մշտական փոփոխությունների:
4. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ձևավորված է 866 գյուղական համայնք, 48 քաղաքային համայնք և 12 վարչական շրջան: Հայաստանի Հանրապետությունում գործում է 49 քաղաքային համայնք: Քաղաքաբնակ 1919,62 հազար բնակչից 1066,3 հազարն ապրում է միայն Երևան քաղաքում, իսկ 853,32 հազարը՝ մնացած 48 քաղաքներում (յուրաքանչյուր քաղաքում՝ միջինը 18 հազար բնակիչ):
II. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
5. «Խելացի քաղաք» հայեցակարգի (այսուհետև՝ Հայեցակարգ) մշակման նախադրյալներն են.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի թիվ 122-Ն որոշման 1-ին հավելվածի 26-րդ կետ
2) Քաղաքացիական հասարակության զարգացվածության մակարդակի բարձրացումը,
3) Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքացիներին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին մասնակից դարձնելը,
4) Տեխնոլոգիական լուծումների ներդրմամբ և զարգացմամբ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը:
III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
6. Հայեցակարգի տեսլականը
1)«Խելացի քաղաք»-ը դա մշտապես զարգացող քաղաք է, որտեղ կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումները քաղաքացիների և քաղաքի հյուրերի անվտանգ և հարմարավետ կյանքի պայմանների ապահովման համար:
2) Ըստ քաղաքի կարիքների համապատասխան տեխնոլոգիաների ներդրման միջոցով վերջիներիս լուծումների դյուրինացում և կառավարելիության մակարդակի բարձրացում:
7. Հայեցակարգի նպատակները
Հայեցակարգի նպատակներն են.
1) Քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծում՝ հիմնված նորարարական մոտեցումների վրա ,
2) Կայուն համաչափ քաղաքային զարգացման գործընթացի ապահովում,
3) Քաղաքացիների արդյունավետ մասնակցության ապահովում քաղաքի զարգացման և կառավարման գործընթացներին,
4) Դիմակայուն և անվտանգ միջավայրի ամրապնդում,
5) Տեղեկացվածության և իրազեկման մակարդակի բարձրացում,
6) Նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքացիների կիենսամակարդակի բարձրացում,
7) Տեխնոլոգիաների ներդրման և կիրառման փորձի փոխանակում,
8) Մշակել մոտեցումներ Հայաստանի Հանրապետությունում «Խելացի քաղաք»-ների ձևավորման համար:
IV. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
8. Հայեցակարգի հիմնական սկզբունքները
1) Հայեցակարգի հիմնական սկզբունքներն են՝
ա) Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրմամբ քաղաքացիների անվտանգության ապահովում,
բ) Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրմանբ և կիրառմամբ քաղաքի կառավարում և կառավարման արդյունավետության բարձրացում,
գ) Տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ պայմանավորված ֆիզիկական տարածությունների կրճատում,
դ) Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների կիրառմամբ արտակարգ իրավիճակների կանխատեսում և վնասների նվազեցում,
ե) Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների կիրառմամբ կրթական մակարդակի բարձրացում և բնակչության աճի կառավարելիություն
զ) Քաղաքի աշխարհագրական և տնտեսական գործոններով պայմանավորված առաջնահերթությունների վերհանում և նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ լուծման մեխանիզմների մշակում:
V. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Քաղաքի անձնագրի պատրաստում
Մշակել քաղաքի անձնագիրը վեր հանելով առկա խնդիրները՝ ըստ առաջնահերթության, հաշվի առնելով սոցյալ-տնտեսական, անվտանգության, քաղաքաշինական, բնապահպանական, կոմունալ կենցաղային և այլ առանձնահատկությունները: Նմանատիպ առանձնահատկություններով քաղաքների համար անհրաժեշտ է ընտրել «խելացի լուծումների» ընտրություն տարբեր ոլորտներում և տարբեր լուծումներով, որը թույլ կտա հետագայում իրականացնել ներդրման արդյունավետության գնահատում և փորձի փոխանակում:
10. «Խելացի քաղաքացի» – քաղաքացիների հմտությունների բարձրացում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
Մշակել ծրագրեր որոնց միջոցով քաղաքում ներդրված նորագույն տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունները մատչելի և հասանելի կդառնան քաղաքացիներին:
11. «Խելացի կառավարում» – տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքի կառավարման արդյունավետ համակարգերի ներդրում
Մշակել ծրագրեր որոնց իրականացման արդյունքում քաղաքի կառավարման համակարգերը կդառնան քաղաքացիակենտրոն և կառավարման համակարգի գլխավոր նպատակը կհամարվի քաղաքացու համար անվտանգ ու բարենպաստ պայմանների և համաչափ զարգացման գործընթաց, ինչպես նաև ստեղծել ջրամատակարարման, էլեկտրամատակարարաման, կոյուղու, գազամատակարարման, ջրահեռացման և այլ ենթակառուցվածքներ շահագործվեն անվտանգ և հուսալի մեկ կենտրոնից կառավարվող և տվյալները մշակող մեկ համակարգով:
12. Հեշտ, մատչելի, հասանելի ծառայություններ բոլորի համար
Մշակել ծրագրեր որոնց իրականացման արդյունքում տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցված նորագույն ծառայությունները հասանելի և մատչելի լինեն քաղաքի բնակչության բոլոր շերտերի համար՝ տարեցների, երեխաների, հաշմանդամների, սոցիալապես անապահով և այլ խավերի:
13. Որակյալ ծառայություններ քաղաքացիներին և հյուրերին
Մշակել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծրագրեր որոնց իրականացումը հնարավորություն կնձեռի քաղաքացիներին և հյուրերին տեղեկանալ քաղաքի և մատուցվող ծառայությունների մասին և հարմարավետ, հասանելի, մատչելի ու արդյունավետ կերպով օգտվել քաղաքում մատուցվող ծառայություններից:
14. Հուսալի և արդյունավետ տրանսպորտային համակարգ
Մշակել ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում տրանսպորտային համակարգերը կթվայնացվեն և հասանելի կլինեն բնակչության՝ ապահովելով հասանելիություն, հուսալիություն ու արդյունավետություն:
15. Բնակիչների արդյունավետ ներգրավում՝ խնդիրների լուծման համար
Մշակել ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ յուրաքանչյուր բնակիչ, անկախ սոցիալական դիրքից, մասնակից կլինի քաղաքի խնդիրների լուծման գործընթացին:
16. Էներգախնայողության խթանում, քարոզչական աշխատանք և ծրագրեր:
Մշակել ծրագրեր, որոնք ներդրումը կհանգեցնի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ Էներգախնայողության:
17. Ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ հաշվետվողականության ավելացում
Մշակել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նոր ծրագրեր, որոնց կիրառմամբ ռեսուրսների կառավարման գործընթացը կլինի բաց ու թափանցիկ բնակչության բոլոր շերտերի համար հասնելի:
VI. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
- Քաղաքի անձնագրերի պատրաստում՝ ըստ ոլորտային «Խելացի լուծումների» անհրաժեշտության և առաջնահերթության,
- Քաղաքի և քաղաքում մատուցվող ծառայություների մասին անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության ապահովում,
- Տեխնոլոգիական լուծումների ներդրման և շահագործման փորձի փոխանակում,
- Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բարձրակարգ ծառայությունների մատուցում՝ քաղաքացիներին, բիզնեսին և քաղաքի հյուրերին,
- Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարման գործընթացի կատարելագործում,
- Նորարարությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծում և ներդրումների ներգրավում,
- Սոցիալական և տնտեսական զարգացում:
-
Discussed
20.11.2017 - 11.12.2017
-
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 9610
Print