The project has not been accepted
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1346-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարումն ապահովելու պահանջից՝ առ այն որ պետական կառավարման համակարգի մարմիններին և մարզպետների աշխատակազմերին՝ յուրաքանչյուրն իր մասով պետք է ուսումնասիրեն և վերհանեն նախկինում ընդունված և մինչ օրս գործող իրավական ակտերը՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարությանը։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն հանդիսանում է պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման աշխատանքների կազմակերպիչ և պատասխանատու, հետևաբար իր իրավասության շրջանակներում Կադաստրի կոմիտե է ներկայացնում համապատասխան փաստաթղթերի փաթեթ՝ որևէ սուբյեկտի չպատկանող շինություններով ծանրաբեռնված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի առաջին պետական գրանցման դիմումներ, և հաճախ պետական գրանցման վարույթը կասեցվում է այն պատճառաբանությամբ, որ ներկայացված չեն շինությունների վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր, այն դեպքում, երբ ներկայացված դիմումների մեջ, որպես իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ հղում է արվում ՀՀ կառավարության 20.11.2008թ-ի N 1346-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համապատասխան դրույթին, իսկ շինությունների մասով նշվում, որ փաստաթղթեր չեն պահպանվել։
Վերոգրյալ գործընթացն արդյունավետ, օպտիմալ և ավելի պարզեցված կարգով իրականացնելու, ինչպես նաև գույքի նկատմամբ պետական գրանցում իրականացող լիազոր մարմնի կողմից տրվող կասեցման որոշումները բացառելու համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Որոշման մեջ։
Նախագծով նախատեսվել է դրույթ, որով բացառվում են «Պետական գույքի կառավարման մասին» ՀՕ-158-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նշված գույքերի ամրացումները։
Միևնույն ժամանակ նախագծով առաջարկվում է որոշակի շտկումներ կատարել որոշման մեջ և քանի որ կատարվում են ծավալուն փոփոխություններ, այդ պատճառով Նախագիծն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ լուծում կտրվեն հետևյալ հիմնախնդիրներին.
- անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքներն ավելի օպերատիվ իրականացնելու և գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու,
- բացառելու որոշման կիրառման արդյունքում առաջացող խոչընդոտները, ինչպես նաև վարչական քաշքշուկները՝ նպաստելով պետական գույքի արդյունավետ կառավարմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծն առնչվում է 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2117-L ՀՀ կառավարության որոշման 98.1-րդ կետի կատարման հետ:
-
Discussed
14.04.2023 - 01.05.2023
-
Type
Decision
-
Area
State property management, State property accounting, Use and maintenance of state property
-
Ministry
State Property Management Committee
Views 2327
Print