ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 892-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
7 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 892-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների իրացման, ոչնչացման կամ վերամշակման կազմակերպման լիազոր մարմին ճանաչելու մասին» N 892-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) Որոշման վերնագրում «ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ» բառերը փոխարինել «ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ» բառով, իսկ «, ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» բառերը փոխարինել «ԿԱՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ» բառերով․
2) Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 235-րդ հոդվածի» բառերը փոխարինել «օրենքի 246-րդ հոդվածի» բառերով․
3) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
««Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացման գործընթացն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։»․
4) Որոշման 1-ին կետից հետո լրացնել 1․1-ին կետ՝ հետևյալ խմբագրությամբ․
««Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման գործընթացն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշմամբ սահմանված լիազոր պետական մարմինները՝ նույն որոշմամբ նախատեսված ապրանքախմբերի համար։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
12.04.2023 - 27.04.2023
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2627
Print