«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 8-ի N 488-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանվել է նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը։
Նշված ցանկում ներառված են որոշ գետեր, որոնք հատում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ Ներկայումս գործող իրավական ակտում լրացում կատարելու անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով սահմանամերձ հատվածում (մինչև պետական սահմանը մեկ կիլոմետր) նոր փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ներդրումային ծրագրերի ներկայացումը։
Շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների և գիտական հանրության հետ քննարկումների արդյունքում ակնհայտ է դարձել, որ որոշ դեպքերում հնարավոր է բացառություններ սահմանել՝ հնարավորություն ընձեռնելով մինչև պետական սահմանը մեկ կիլոմետր հատվածում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար, ինչը բացասական ազդեցություն չի ունենա տվյալ գետի էկոհամակարգի վրա և կապահովի Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող մակերևութային ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Կառավարության 2021թ. ապրիլի 8-ի «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» N 488-Ն որոշման մեջ՝ սահմանելով բացառություն նշված որոշման հավելվածով սահմանված ցանկում ներառված` Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող, դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի՝ մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը մեկ կիլոմետր հատվածի համար։
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Շրջակա միջավայրի նախարարություն:
- Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող մակերևութային ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և սահմանամերձ հատվածում ներդրումային ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով բացառության սահմանում որոշման հավելվածով սահմանված ցանկում ներառված` Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող, դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի՝ մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը մեկ կիլոմետր հատվածում նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի տրամադրման համար։
- 5. Տեղեկատվություն «Կառավարության 2021թ. ապրիլի 8-ի N 488-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտության բացակայության մասին
«Կառավարության 2021թ. ապրիլի 8-ի N 488-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չկա:
- 6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություններ չեն սպասվում:
- 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ներկայացված նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026թթ. Ծրագրից և «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ից։
-
Discussed
12.04.2023 - 04.05.2023
-
Type
Decision
-
Area
Nature protection, Energy and natural resources, Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
Ministry of Environment
Views 3049
Print