Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի «Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման կարգը հաստատելու մասին» թիվ 1442-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարմամբ նախատեսվում է կարգավորել արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Իրավասու մարմնի) կողմից էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու, կառավարելու, լրացուցիչ կապուղիների տրամադրման գործընթացները, ինչպես նաև հստակեցնել Իրավասու մարմնի և այլ պետական գերատեսչությունների, հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև փոխգործակցության և ֆինանսական փոխհատուցման մեխանիզմները:

 

  • Discussed

    12.04.2023 - 05.05.2023

  • Type

    Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2797

Print