ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքով կատարված փոփոխությամբ, որի համաձայն Օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի հիմքում անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 47.1-ին հոդվածի 2-րդ մասում՝ համապատասխանեցնելով նշված օրենքների իրավակարգավորումները։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) օրենսգրքի 230-րդ հոդվածի համաձայն՝ ախտաբանաանատոմիական հերձումների և (կամ) հետազոտությունների անցկացման գործընթացում հայտնաբերված թերությունների և խախտումների արդյունքում հերձում և (կամ) հետազոտություն իրականացնողներին ենթարկում է վարչական պատասխանատվության Օրենսգրքի 47.1-րդ հոդվածի 2-րդ մասով։
Օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսվող ախտաբանաանատոմիական հերձումների և (կամ) հետազոտությունների պայմանների խախտումների համար պատասխանատվություն՝ տուգանքի տեսքով, սակայն 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքի հիման վրա նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է այլ չվերաբերող կարգավորում (առանց մարդու համաձայնության բժշկական օգնության և սպասարկման իրականացման իրավադրույթները), ինչը հակասում է Օրենսգրքի 47.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դիսպոզիցիային։
Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով ախտաբանաանատոմիական գործունեությունը իրականացվում է ձևաբանական հետազոտությունների և ախտաբանաանատոմիական դիահերձումների միջոցով, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել վերոնշյալ իրավակարգավորումները։
Նման դեպքում Օրենքի 24-րդ հոդվածի և Օրենսգրքի 47.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դիսպոզիցիան իրարամերժ են և առաջացնում են անորոշություն։ Այս պայմաններում խախտումներ հայտնաբերելու դեպքում վարչական տույժ կիրառելու իրավական հիմքերը բացակայում են։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ՝ ապահովելով Օրենքի 41-րդ հոդվածով կարգավորվող պայմանների և կարգերի համար պատասխանատվություն ենթարկվելու դրույթը, ինչպես նաև հակասական և տարաբնույթ մեկնաբանությունների, այդ թվում անորոշության բացառումը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից համատեղ:
5.Ակնկալվող արդյունք
Օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասի փոփոխությունները կբացառեն տվյալ դրույթի և Օրենքի 24-րդ հոդվածի միջև տարաբնույթ մեկնաբանությունը, կհստակեցնեն Օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված պահանջների համար սահմանված սանկցիան և կորոշակիացնեն իրավակարգավորումը։
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չեն հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից և ուղղված է իրավակիրառ պրակտիկայում ծագած մի շարք խնդիրների լուծմանը։
-
Discussed
11.04.2023 - 27.04.2023
-
Type
Legal code
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 2332
Print