Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14 –Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 10-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
  • որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «4 993 315 200 (չորս միլիարդ ինը հարյուր ինսուներեք միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր)» բառերը փոխարինել «4 994 840 400 (չորս միլիարդ ինը հարյուր ինսունչորս միլիոն ութ հարյուր քառասուն հազար չորս հարյուր)» բառերով:
  • որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «5 918 315 200 (հինգ միլիարդ ինը հարյուր տասնութ միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր)» բառերը փոխարինել «6 169 637 500 (վեց միլիարդ հարյուր վաթսունինը միլիոն վեց հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր)» բառերով:
  • որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «925 000 000 (ինը հարյուր քսանհինգ միլիոն)» բառերը փոխարինել «1 174 797 100 (մեկ միլիարդ հարյուր յոթանասունչորս միլիոն յոթ հարյուր ինսունյոթ հազար մեկ հարյուր)» բառերով:
  1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 10-Ն որոշման հավելվածի եկամտային և ծախսային մասերում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հավելվածների.

     1) հաստատել Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերը՝   համաձայն թիվ 1 հավելվածի:

2) որոշման հավելվածի 1-ին, 4-րդ և 5-րդ հատվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3) որոշման հավելվածի 2-րդ 3-րդ և 6-րդ հատվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Discussed

    10.04.2023 - 25.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Vanazor Municipality of Loru Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3016

Print