Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՙ       ՚ ---------- 2023 թվականի N       -Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ

22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարու­թյունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպա­­յա­կան և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

          1) որոշման 1-ին հավելվածում՝

          ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

        «6. Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան, կամ կառուցվող բնակելի տան արժեքի առավելագույն չափ է ընդունվում 28.500.000 դրամը և սույն ծրագրով սահմանված պայմանները գործում են այդ առավելագույն չափի նկատմամբ, իսկ պետության կողմից կանխավճարի աջակցության չափ է սահմանվում 2.500.000 դրամը:»,

        բ. 6-րդ կետից հետո լրացնել 6.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

       «6.1. Բնակելի տուն կառու­ցելու նպատակով սույն ծրագիրը գործում է` զինծառայողի անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում (կառուցումը կարող է իրականացվել նաև իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողի կողմից):»,

        գ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում «բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման պայմանագրային արժեքի 10 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10 տոկոսը» բառերը փոխարինել «2.500.000 դրամ» բառերով,

        դ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «կարող է կազմել բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման պայմանագրային արժեքի 10 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10 տոկոսը» բառերը փոխարինել «կազմում է 2.500.000 դրամ» բառերով,

         ե. 7-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «դ. անհատական բնակելի տան կառուցման դեպքում պետության կողմից ֆինանսավորվում է 2.500.000 դրամ, իսկ վարկը տրամադրվում է կառուցվող անհատական բնակելի տան կառուցապատման արժեքի (նախահաշվի) մինչև 80 տոկոսի չափով՝ առանձին փուլերով, կամ միանվագ, երբ վարկը միանվագ տրամադրվում է և սառեցվում է բանկային հաշվին, ընդ որում, փուլերով տրամադրման դեպքում վերջին փուլի գումարը չի կարող գերազանցել վարկի գումարի 20%-ը։ Սառեցվող գումարը բաց է թողնվում փուլային տարբերակով` առնվազն 3 փուլով, յուրաքանչյուր փուլում բաց թողնվող գումարի չափը չգերազանցելով 40%-ը, իսկ կառուցապատումն ավարտին հասցնելու համար սահմանվում է վարկի տրամադրումից առավելագույնը 2 տարի ժամկետ։ Այլ բնակելի անշարժ գույքի գրավադրման դեպքում տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր անշարժ գույքերի արժեքի 70 տոկոսը.»,

          զ. 7-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության առաջին նախադասությունում «7» և «3» թվերը փոխարինել համապատասխա­նաբար «11» և «5» թվերով, իսկ երրորդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել,

          է. 7-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերությունների առաջին նախադասություններում «վարկի առավելագույն տոկոսադրույքը չի կարող գերազանցել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված վերաֆինանսավորման վարկի տոկոսադրույք գումարած առավելագույնը 2 տոկոսային կետը, ընդ որում» բառերը փոխարինել «՝ առավելագույնը 13 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքից՝ 5 տոկոսային կետը» բառերով,

          ը. 7-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության երրորդ նախադասության վերջում միջակետը փոխարինել վերջակետով և պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

       «Մինչև վարկի վերաֆինանսավորման վերաբերյալ որոշման կայացումը վարկառուի կողմից լրիվ վճարված տոկոսավճարների մասով իրականացվում է սուբսիդավորման գումարների վերահաշվարկ` վարկի վերաֆինանսավորման վերաբերյալ որոշման կայացման պահին նախորդող ժամանակահատվածի համար, ընդ որում` սուբսիդավորման տրամադրումը կատարվում է միանվագ կարգով, որի դեպքում այդ գումարները շահառուի համար չեն համարվում եկամուտ և չեն հարկվում.»,

          թ. 7-րդ կետի 5-րդ ենթակետում «՝ բացառությամբ ապահովագրությունների գծով գանձվող սպասարկման վճարների» բառերը հանել,

          ժ. 7-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում «ծրագրի շրջանակում» բառերից հետո լրացնել «՝ ծրագրի բոլոր պահանջներին համապատասխան և ծրագրով սահմանված կարգով» բառերը,

          ժա. 7-րդ կետի 6-րդ ենթակետի վերջում վերջակետը փոխարինել միջակետով և կետը լրացնել 7-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

         «7) սույն կետի 6-րդ ենթակետում նշված ընկերությունները սույն ծրագրի շրջանակում համագործակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների հետ:»,

          ժբ. 8-րդ կետի 1-ին և 4-րդ ու 9-րդ կետի 1-ին ենթակետերում «ժամանակ» բառից հետո լրացնել «կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով» բառերը,

          ժգ. 12-րդ կետի երկրորդ նախադասությունում «պաշտոնի» բառից հետո լրացնել «, բացառությամբ ընտանիքի՝ զինծառայող հանդիսացող այն անդամի, որն օրենքով սահմանված զինծառայողների բնակարանային ապահովության շրջա­նակ­ներում ստացել է բնակարանային պայմանների բարելավում» բառերը,

         ժդ. 12-րդ կետի երրորդ նախադասությունում «մարմին» բառը փոխարինել «մարմնի անձնակազմի հաշվառում վարող կադրային ստորաբաժանումը» բառերով.

          2) որոշման 2-րդ հավելվածում.

         ա. 6-րդ կետում «ստորաբաժանումը,» բառից հետո լրացնել «դիմումի տրման օրվան նախորդող 5 տարվա ընթացքում ռազմաուսումնական հաստատություն ավարտած լինելու դեպքում՝ ավար­տելու տարեթիվը,» բառերը, իսկ «կապը)» բառից հետո լրացնել «, ամուսնացած լինելու դեպքում՝ զինծառայողի ամուսնու անունը, հայրանունը և ազգանունը» բառերը,

         բ. 6-րդ կետի 1-ին ենթակետում «անդամների» բառից հետո լրացնել «, ամուսնացած լինելու դեպքում՝ զինծառայողի ամուսնու» բառերը, իսկ «վկայականի» բառից հետո լրացնել «, ամուսնության կամ ամուսնալուծության վկայականի, իսկ դիմումի տրման օրվան նախորդող 5 տարվա ընթացքում ռազմաուսումնական հաստատություն ավարտած լինելու դեպքում՝ դիպլոմի» բառերը,

        գ. ուժը կորցրած ճանաչել 10.1-ին կետի երկրորդ և երրորդ նախադասությունները,

        դ. 11-րդ կետում «մարմին» բառը փոխարինել «ստորաբաժանում» բառով:

       2. Սահմանել, որ՝

       1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «զ» և «է» պարբերությունների գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ սահմանված ծրագրի շրջանակներում կնքված հիփոթեքային վարկավորման պայմանագրերի վրա՝ վարկառուի և վարկատու կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» կամ «բ» կամ «գ» պարբերությունների շրջանակներում կնքված հիփոթեքային վարկավորման պայմանագրում փոփոխություններ կատարելու միջոցով.

       2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ը» պարբերության գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն 1-ին հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության շրջանակներում կնքված հիփոթեքային վարկավորման պայմանագրերի վրա.

      3) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության շրջանակներում կնքված հիփոթեքային վարկավորման պայմանագրի շրջանակում կնքված վարկի ապահովագրության պայմանագրի գործողությունը և դրա սպասարկման համար սահմանված վճարների գանձումը դադարում է, եթե վարկառուն դիմում է ներկայացնում վարկատու կազմակերպությանը՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ վարկի տարեկան տոկոսադրույքը 7.5 տոկոս սահմանելու առաջարկությամբ, որը հիմք է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ սահմանված ծրագրի շրջանակներում կնքված հիփոթեքային վարկավորման պայմանագրում փոփոխություններ կատարելու համար, իսկ կնքված վարկի ապահովագրության պայմանագրի գործողությունը և դրա սպասարկման համար սահմանված վճարների գանձումը դադարում է փոփոխված հիփոթեքային վարկավորման պայմանագրի կնքման օրվանից: Սույն ենթակետում նախատեսված դեպքում պետության կողմից վարկի տոկոսագումարի սուբսիդավորման չափը չի փոխվում, ինչպես նաև վարկառուի վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության չորրորդ նախադասությունում սահմանված իրավունքը:»:

  1. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

2023 թ.

Երեւան

  • Discussed

    06.04.2023 - 22.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2891

Print

Suggestions

Artur Harutyunyan

18.04.2023

Հարգելի նախագծի հեղինակներ, իսկ դուք ուսումնասիրել ե՞ք անշարժ գույքի շուկան, արդյո՞ք տեղյակ եք ներկայիս գներից: Նախագիծն ամբողջությամբ ի վնաս է ծրագիր շահառու դառնալու ցանկացողներին: Նախագծի ընդունմամբ ծրագիրը այլևս չի կարող հանդիսանալ «մատչելի և արտոնյալ պայմաններով»: Նախ առանց այն էլ 28500000 դրամով գրեթե անհնար է քաղաքային բնակավայրերում բնակարան կամ տուն գնելը, սահմանվող գումարի չափն ավելացնելու փոխարեն վատթարացվում են պայմանները՝ պետության կողմից կանխավճարի աջակցության չափը է սահմանվում 2.500.000 դրամը, նախկին 2.800.000 դրամի փոխարեն, անմիջապես կառուցապատողից ձեռք բերելու դեպքում վարկառուի համար տարեկան տոկոսադրույքը կազմելու է 6%, նախկին 4%-ի փոխարեն, երկրորդային շուկայի համար 8% է կազմելու… Ի օգուտ ծրագիր շահառու դառնալու ցանկացողների ոչ մի դրական փոփոխություն չկա, միայն ի վնաս: Ու նման նախագծերը ընթացքավորելով բարձրացվու՞մ է զինվորական ծառայության գրավչությունը, իհարկե ոչ, այլ ճիշտ հակառակը: Առաջարկում եմ լրամշակել նախագիծը, ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան առավելագույն արժեքը սահմանել՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայական միջին գները, պետության կողմից կանխավճարի աջակցության չափ սահմանել բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման պայմանագրային արժեքի նվազագույնը 15%, իսկ վարկի տարեկան տոկոսադրույքը և պետության կողմից սուբսիդավորման տոկոսավճարի չափը թողնել նույնը, եթե հնարավորություն չկա վարկառուի համար վարկի տարեկան տոկոսադրույքը նվազեցնելու և սուբսիդավորման տոկոսավճար ավելացնելու: Այդ դեպքում ինչ -որ տեղ ծրագիրը կարող է համարվել «մատչելի և արտոնյալ պայմաններով»:

See more