§Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին¦ ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
7 - Agree
-
3 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի
N 736-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի «Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը սահմանելու մասին» N 736-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 8-րդ կետում «3-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «երկու տարվա ընթացքում» բառերով.
2) որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետում «դրանք ստանալուն հաջորդող օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում» բառերը փոխարինել «սույն կարգի 11-րդ կետով սահմանված փոխհատուցման չափի վերաբերյալ տեղեկատվությունը հստակեցնելու արդյունքում դրանք ներկայացնում է» բառերով.
3) որոշման 2-րդ հավելվածի 4-րդ կետում «դրանք ստանալուն հաջորդող օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «սույն կարգի 10-րդ կետով սահմանված սահմանված փոխհատուցման չափի վերաբերյալ տեղեկատվությունը հստակեցնելու արդյունքում դրանք» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
06.04.2023 - 22.04.2023
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 2608
Print