«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
11 - Agree
-
1 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ ՄԸ
« »______________ 2017 թ. Թիվ ___ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) XX գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«XX. ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻ ԵՎ ՏԵՍԱԶԱՆԳԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ»:
- Կանոնակարգի 185-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 185.1-185.5 կետեր՝
«185.1 Օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները օբյեկտիվ պատճառներով չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգի հնարավորություն: Կալանավորված անձին տեսազանգից օգտվելու հնարավորություն տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքի բացակայության դեպքում:
185.2 Հասարակական կարգի, ինչպես նաև անվտանգության ապահովման նկատառումներով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պատճառաբանված որոշմամբ տեսազանգը կարող է տեղի ունենալ վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով կալանավորված անձին կամ դատապարտյալին:
185.3 Կալանավորված անձի կամ դատապարտյալի դիմումի հիման վրա տեսազանգից օգտվելու հնարավորությունը տրամադրվում է համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով:
185.4 Տեսազանգից օգտվելու գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում, որտեղ նշում են կալանավորված անձանց և դատապարտյալների անվանական տվյալները, տեսազանգից օգտվելու հաճախականությունը և տևողությունը, տեսազանգից հրաժարվելու դեպքերը և պատճառները:
185.5 Տեսազանգը կազմակերպվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի՝ դրա համար տեխնիկական սարքավորումներով կահավորված սենյակում:
- Uույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի նոյեմբերի մեկից:
-
Discussed
17.11.2017 - 02.12.2017
-
Type
Decision
-
Area
Justice, Penitentiary
-
Ministry
Ministry of Justice
Views 9265
Print