Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային մաքսային հայտարարագրերի թղթային տարբերակների կիրառման մասին» N 126-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը․
  • Որոշման վերնագրում «ԿԻՐԱՌՄԱՆ» բառից հետո լրացնել «ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերը․
  • Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 89-րդ հոդվածի 4-րդ մասը» բառերով․
  • Որոշման 1-ին կետից հետո լրացնել 1․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․

«1․1․ էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակների կիրառմամբ մաքսային մարմինների ավտոմատացված տեղեկատվական համակարգի գործարկումից հետո էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի թղթային տարբերակները կիրառվում են՝

  • այն դեպքում, երբ մաքսային մարմինը հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրման իրականացումն էլեկտրոնային եղանակով չի կարող ապահովել տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի) աշխատանքի ընդհատումների կամ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի անսարքությունների պատճառով․
  • այն դեպքում, երբ հայտարարագրերի թղթային տարբերակները հայտարարատուին անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներով փոխադրման համար այդպիսի պետությունների մաքսային մարմիններին ներկայացնելու նպատակով, որի դեպքում հայտարարատուին տրամադրվում է էլեկտրոնային հայտարարագրի թղթային պատճենը՝ վավերացված մաքսային մարմնի կողմից։»։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    05.04.2023 - 20.04.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2610

Print