«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
-
22 - Agree
-
10 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը
Նախագծերի մշակումը բխում է դատավորի անկախությունը երաշխավորելու, ինչպես նաև առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությունից:
- Առկա իրավիճակը
Դատավորների աշխատավարձերի բարձրացման խիստ անհրաժեշտությունը պայմանավորված է դատավորների՝ կարմիր նշակետը հատող գերծանրաբեռնվածությամբ և այդ ծանրաբեռնվածության ու դատավորի ներկայիս վարձատրության անհամապատասխանությամբ: Ընդ որում, վիճակագրության արդյունքներով քննվող դատական գործերի քանակով եռաստիճան դատական համակարգում ծանրաբեռնվածության ամենամեծ բեռը կրում են հենց առաջին ատյանի դատարանների դատավորները: Արդյունքում, դատական համակարգում արդեն իսկ նկատվում են իրական ռիսկեր համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու ցանկության և շահագրգռվածության բացակայության մասով:
- Նախագծի նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի նպատակն է ապահովել դատավորի բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
- Օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ կառաջանա Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Նախագծերի ընդունումը կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման մոտ 1 մլրդ. 437 մլն. ՀՀ դրամի չափով ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումը բխում է Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից, որում որպես նպատակ նախատեսված է դատական համակարգի բարեփոխումների շարունակական ապահովումը:
-
Discussed
03.04.2023 - 18.04.2023
-
Type
Law
-
Area
Justice, Financial
-
Ministry
Ministry of Justice
Views 3360
Print