Add to favourites

Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկություններն, անշարժ գույքի սեփականատերերի, անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների, անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ (ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԼԻԶԻՆԳԱՌՈՒՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 388- Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանվել է անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ հաշվառող մարմիններին՝ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգը:

Որոշման հավելվածի 3-րդ կետով նախատեսվել է, որ անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինը տեղական ինքնակառավարման մարմիններին է ներկայացնում՝

1) գնահատման կամ վերագնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված)՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկությունները մինչև գնահատման (վերագնահատման) հարկային տարվա սեպտեմբերի 1-ը ներառյալ՝ համաձայն N 1 ձևի և դրա լրացման համար նախատեսված կարգի.

2) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ՝ նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի սեփականատերերի և լիզինգառուների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն N 2 ձևի և դրա լրացման համար նախատեսված կարգի.

3) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ` նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի և լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 3 ձևի և դրա լրացման համար նախատեսված կարգի:

Որոշման նախաբանում որպես իրավական ակտի ընդունման իրավական հիմք նշվել են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը:

Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ Որոշման հավելվածում խոսք է գնում Ձև 1-ի, Ձև 2-ի և Ձև 3-ի լրացման կարգերի մասին, այնինչ, Որոշմամբ հիշյալ Ձևերը չեն սահմանվել:

Ներկայումս անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգի համաձայն համայնքներին ներկայացվող ելակետային տեղեկատվության մեջ բացակայում է շինությունների մակերեսը, որը որոշակի խնդիրներ է ստեղծում ըստ շինությունների մակերեսի հաշվարկվող տեղական վճարների հաշվարկման ժամանակ, մինչդեռ այդ տվյալների ներառումը էապես կբարելավի համայնքների կողմից պարտավորությունների հաշվառման գործընթացը։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել ներկայացվող տեղեկությունների շարքում ներառել նաև վարձակալության, կառուցապատման, ինչպես նաև անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունները:

Նկատի ունենալով նշվածը, Նախագծով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացվող ելակետային տեղեկատվության մեջ ներառել նաև շինությունների մակերեսին վերաբերող տեղեկությունը, կարգավորել վարձակալության, կառուցապատման, ինչպես նաև անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները:

Տվյալ պարագայում նկատի ունենալով այն հանգամանքը, որ Որոշմամբ Ձևերը չեն սահմանվել, մինչդեռ, Որոշմամբ սահմանված կարգավորումները ամբողջությամբ վերաբերվում են հիշյալ Ձևերի լրացման կարգին, միևնույն ժամանակ, նկատի ունենալով տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացվող ելակետային տեղեկատվության մեջ սույն հիմնավորմամբ նշված տեղեկությունները ներառելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների կարգավորումները՝ առաջարկվում է Որոշումը ուժը կորցրած ճանաչել, փոխարենը ընդունել նոր որոշում՝ դրանում ներառելով նաև Որոշմամբ հիշատակված Ձևերը: Միևնույն ժամանակ, Նախագծի ընդունման արդյունքում Որոշումը կհամապատասխանեցվի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված պահանջներին:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.

Նախագծի ընդունման արդյունքում անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգի համաձայն համայնքներին ներկայացվող ելակետային տեղեկատվության մեջ կներառվի շինությունների մակերեսը, ինչն իր հերթին կբարձրացնի համայքների կողմից ըստ շինությունների մակերեսի հաշվարկվող տեղական վճարների հաշվառման ճշտությունը: Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն վարձակալության, կառուցապատման, ինչպես նաև անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները: Միևնույն ժամանակ, Նախագծի ընդունման արդյունքում Որոշումը կհամապատասխանեցվի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված պահանջներին:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Երևանի քաղաքապետարան.

Ակնկալվող արդյունքը.

Ներկայացված նախագծի ընդունման արդյունքում անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ներկայացվող ելակետային տեղեկատվության մեջ կներառվի շինությունների մակերեսը, ինչն իր հերթին կբարձրացնի համայքների կողմից ըստ շինությունների մակերեսի հաշվարկվող տեղական վճարների հաշվառման ճշտությունը, կկարգավորվեն վարձակալության, կառուցապատման, ինչպես նաև անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները և կբարելավվի քաղաքացիների սպասարկման մակարդակը, ինչպես նաև կբարելավվի օրենսդրական դաշտը:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունումն առաջացնում է ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N 1337-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6.10, 4-րդ ենթակետ/  ռազմավարական փաստաթղթերի դրույթներից: 

Մասնավորապես, հանրային միջոցների օգտագործման հասցեականության բարձրացման և ռեսուրների հավաքագրման արդյունավետության բարձրացման նպատակով կբարելավվեն առկա ընթացակարգերը, կճշտվեն առկա բազաների տվյալները և կբարելավվի քաղաքացիների սպասարկման մակարդակը։

 

 

 

  • Discussed

    03.04.2023 - 18.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2697

Print