Add to favourites

Under development

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

Գործող իրավակարգավորումներով նախատեսված է հաշվառման համարանիշների 3 տեսակ՝

ա) հերթական,

բ) ցանկալի,

գ) մեծ պահանջարկ ունեցող:

Այդ համարանիշերը հատկացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման դիմաց, իսկ վերջին երկուսի դեպքում՝ ըստ հաշվառող անձի նախընտրության և կապված կոնկրետ համարանիշի չափորոշիչից, դրա օգտագործելու առաջնահերթության իրավունքը ձեռք բերելու համար նաև ՀՀ կառավարության 2020 թվականի թիվ 1496-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված գումարի վճարման դիմաց (ըստ որի, դրանց համար ենթակա է վճարման սկսած 36.000 ՀՀ դրամից մինչև 8.000.000 ՀՀ դրամ գումար)։

Մեծ պահանջարկ ունեցող համարնիշերի չափորոշիչները սահմանված են ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշմամբ, որով թույլատրվում է լատինական այբուբենի ցանկացած տառով ձեռք բերել նույն որոշմամբ հաստատված 1-ին և 2-րդ հավելվածներով սահմանված չափորոշիչներին համապատասխանող ցանկացած համարանիշ։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, իսկ քաղաքացիներից ստացված դիմումների և մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում առավել գեղեցիկ և բարձր արժեք ունեցող համարանիշերը։

Միաժամանակ միջազգային փորձի ուսումնասիրությամբ կարելի է նշել, որ աշխարhի մի շարք երկրներում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Անգլիայում (որտեղ բոլոր համարանիշերն են ենթակա աճուրդով ձեռք բերման՝ սկսած 250 ֆունտ սթերլինգից, որտեղ 80 ֆունտ սթերլինգը համարանիշի տպագրման և գրանցման արժեքն է), Տաջիկստանում, Կիրգիզիայում (այդ թվում՝ էլեկտրոնային աճուրդով՝ https://raqam.tj/#/dashboard, https://nomer.srs.kg/home.xhtml) և այլն, համարանիշերի առանձին տեսակների (սուպեր համարներ, ցանկալի համարներ, գեղեցիկ համարներ և այլն) ձեռք բերման համար նախատեսված է աճուրդային կարգ:

ՌԴ-ում 2010 թվականի «Ռուսաստանի Դաշնությունում տրանսպորտային միջոցների հաշվառման մասին» օրենքով նախատեսված է առանձին համարանիշերի աճուրդային կարգով ձեռք բերելու մասին կարգավորում, իսկ 2021 թվականից ՌԴ-ում շրջանառության մեջ է դրվել աճուրդային եղանակով առանձին համարանիշերի ձեռք բերման մասին իրավական ակտերի փաթեթը (regulation.gov.ru):

Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ձեռք բերման մասով Եվրոպական երկրների հիմնական մասում (Դանիա, Գերմանիա, Լեհաստան և այլն) գործում է ՀՀ ներկայիս կարգավորման համանմանությամբ ընթացակարգ (առանց աճուրդի)։

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․

Նախագծով առաջարկվում է նախատեսել, նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշ, որն իր արժեքով և տառերի ու թվերի համադրությունների արդյունքում կտարբերվի մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից և որոնց օգտագործելու առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ։

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք․

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

 

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեում ծախսերի էական ավելացում, սակայն այս փուլում հնարավոր չէ կանխատեսել այդ չափը, քանի որ նախագծի ընդունումից հետո պետք է ՀՀ կառավարության նոր որոշմամբ սահմանվեն տրանսպորտային միջոցների հաշվառման հատուկ համարանիշների չափորոշիչները, ինչպես նաև դրանց հատկացման աճուրդների անցկացման կարգը, իսկ դրան զուգահեռ ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով նաև տրանսպորտային միջոցների հաշվառման հատուկ համարանիշերի աճուրդային մեկնարկային գները։

Նշված իրավական ակտերի նախագծման փուլում միայն հնարավոր կլինի՝ կապված հատուկ համարանիշի աճուրդի մեկնարկային գնի արժեքից և այդ համարնիշերի չափորոշիչների արդյունքում ստացված քանակության հանրագումարից, կանխատեսել այն առավելագույն եկամուտը, որը Հայաստանի Հանրապետությունը կստանա հատուկ համարնիշերը աճուրդի նվազագույն արժեքով իրացման դեպքում։

 

6․ Ակնկալվող արդյունքը․

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ակտիվացնել հաշվառման համարանիշերի ձեռք բերման գործընթացը։

                                           

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Discussed

    30.03.2023 - 14.04.2023

  • Type

    Law

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3957

Print