Add to favourites

«ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՅ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ.ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Գոռ Հովհաննիսյան 02.04.2023 01:36:32 Փակել, ոչնչացնել, սպանել, հանձնել... Սա է ձեր գործելաոճը ` մելիք ֆռանգյուլներ, հավատացած եմ վերջը նույնպես նրա նման կլինի Հ.գ ես մեկնաբանությունում չտեսա կողմ քվեարկած մարդկանց պատճառաբանությունը, եթե դժվար չէ թողեք մեկնաբանություն))
2 Արամ Հովակիմյան 02.04.2023 04:05:41 Ոչ մի կերպ չի տեղավորվում տրամաբանության մեջ այս միավորումը։ Նույն տրամաբանությամբ կարելի է Ազգային ժողովը միավորել դպրոցների աշակերտական կամ բուհերի ուսանողական ժողովների հետ։
3 Գևորգ Միրզոյան 02.04.2023 14:41:23 Ո՞րն 4901 կողմ քվեարկողների շարժառիթը,նպատակը,հիմնավորումը և այլն...Լավ կլինի,որ հաջորդ կողմ քվեարկողները գրեն իրենց կարծիքները թե ինչի համար կամ ինչին են կողմ։ Թե չէ տպավորություն է,որ որոշակի գումարի դիմաց են իշխանության արտաթորած նախաձեռնությունները հավանության արժանացնում։
4 Թերեզա Հակոբյան 02.04.2023 19:43:48 Դեմ եմ Գոյ թատրոնի լուծարմանը, նման մշակութային կենտրոնի ոչնչացմանը, դա նման է բերքատու ծառի հատմանը։ Պետք է հատելու փոխարեն, ջրել և սնուցել այն։
5 Քրիստինե Գևորգյան 03.04.2023 01:20:17 Մշակույթը պետք է ապրեցնել,այլ ոչ թե քանդել
6 Թամարա Աթայան 03.04.2023 11:54:47 Ամեն թատրոն յուրովի է և նրաց միացնելով ոչ միայն չէք օգնի այլ լուրջ հարված կտաք մեր մշակույթին
7 Էդգար Մակարյան 03.04.2023 22:07:18 #ԳՈՅաՄարտ #Գոյն_արարելու_իրավունք_ունի
8 Հրայր Քամալյան 04.04.2023 13:08:49 Առաջարկում եմ , առողջ ու կայացած առանձին սիստեմները չփորձեք «ճզմել» իրար մեջ ։ Դա վնասակար մոտեցում է և խոսքը ոչ միայն թատրոնի մասին է ։
9 Մանե Խանամիրյան 06.04.2023 08:18:36 #ԳՈՅաՄԱՏ ԴԵՄ ԵՄ ԳՈՅ ԹԱՏՐՈՆԻ ՓԱԿՎԵԼՈՒՆ։ Երբ արևմտյան Հայաստանում սկսվեց հայաջնջման գործընթացը,սկսեցին մտավորականներից ու արվեստագետներից։ Ասացեք խնդրեմ, ինչով է տարբերվում այժմյան ՀՀ քաղաքականությունը Օսմանյան կայսրության ք-ից???
10 Դիանա Գրիգորյան 06.04.2023 22:47:53 Գոյը պետք է գոյատևի
11 Սառա Խաչատրյան 09.04.2023 19:42:05 Ինչու է լռում «Գոյ»-ը? Հայտարարել էր, որ ապրիլի 6-ը կարևոր օր է... ու լռություն...Վերջին շրջանում անընդմեջ աղմկում էր այս թատրոնը, բայց էդ աղմուկը անորակ ու, փաստորեն, նաև անհիմն էր։ Մի ամբողջ թատրոն իր միջից չկարողացավ ընտրել գեթ մեկ մարդ, ով կկարողանար գրագետ ձևով հաղթահարել տնօրենի ընտրության առաջին փուլը և փրկեր իր թատրոնը դուրս գալ այս վիճակից։ Սա՞ է Ձեր որակը? Ասում են, որ Ձեր տնօրենի թեկնածուն 20-ից ավել սխալներ է թույլ տվել քննության ընթացքում։ Դա է՞ Ձեր միջի «գրագետը»։ Այդպե՞ս եք տարիներ շարունակ կառավարել թատրոնը. Եթե դա է Ձեր «գրագետը», ապա պարզ է, թե ինչ «ռեկորդակիր» կարող է լինել նաև Ձեր անգրագետը։ Ցավալի է, հենց Ձեզ համար, ցավալի է, որ շիտակ չեք ինքներդ դեպի Ձեզ։ Ի՞նչ իրավունքով եք մսխում հայ մարդու վճարած հարկերը։ Կառավարությունը պիտի առավել խիստ չափորոշիչներ սահմանի և նման դեպքերում ոչ թե միացնի, միավորի կամ վերակազմակերպի, այլ պարզապես կասեցնի այս անգրագիտությունը։ Տգիտությունը չարիք է, այն պետք է արմատախիլ անել։
12 Anushik Avetisyan 11.04.2023 11:57:34 Գոյը Խմբակ չէ։ Փակելու շատ բան կա, հանգիստ թողեք կայացած համակարգերը