Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին մասով․

         «1․1․ Եթե մինչև տվյալ բնակավայրի մասով Կառավարության կողմից համայնքներին անհատույց սեփականության իրավունքով հողամասեր փոխանցելու վերաբերյալ որոշումներ կայացնելն առկա էր անշարժ գույքերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցում կամ իրավատեր, որի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված եղանակով ձեռքբերված գույքի նկատմամբ իրավունքը սահմանված կարգով դեռևս պետական գրանցման չի ենթարկվել, ապա հողամասի սեփականության սուբյեկտների  անճշտությունները, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, ուղղվում են հողամասերի անհատույց փոխանցման մասին Կառավարության որոշումներում համապատասխան փոփոխություններ կատարելով:»։

    Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2023 թ. --------------------

Երևան

ՀՕ--------------------Ն

 

 

  • Discussed

    27.03.2023 - 12.04.2023

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2545

Print

Related documents / links