ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՎԱՃԱՌՔԻ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԶԵՆՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Զենքը պահելու պայմաններին և կրելու կարգին վերաբերող պահանջները, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու կարգը և զենքի անվանացանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի և ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 1562-Ա որոշման 19-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով սահմանվում են զենքը պահելու պայմաններին և կրելու կարգին վերաբերող պահանջները, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու կարգը և զենքի անվանացանկը:
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
6․ Ակնկալվող արդյունք․
Նախագծի ընդունման դեպքում կապահովեն զենքը պահելու պայմաններին և կրելու կարգին վերաբերող պահանջները, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու կարգը, ինչպես նաև կսահմանվի զենքի անվանացանկը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ