ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
1 - Disagree
Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասով պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 27-ի N 684-Ն որոշմամբ հաստատված աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվների համար հիմք են ընդունվել այդ ժամանակաշրջանում գործող աշխատանքային և ֆինանսական համապատասխան չափորոշիչները: Նախորդ 10 տարիների ընթացքում վերոհիշյալ նորմատիվները որևիցե փոփոխությունների չեն ենթարկվել, մինչդեռ 66.7 %-ով ավելացել է նվազագույն աշխատավարձը 45000 դրամից դառնալով 75000 դրամ, իսկ դիզելային վառելիքի գները համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի 2013-2022 թվականների համեմատությամբ բարձրացել են 28.9%-ով:
Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել վերանայելու պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները, որոնք դարձել են անհամատեղելի ներկայիս պայմաններում: Վերջինս հանգեցրել է սեզոնային բանվորների հավաքագրման լուրջ դժվարությունների, մարդկանց չի գրավում աշխատանքային նորմատիվներով սահմանված ցածր վարձատրության չափը, իսկ անտառների վերականգնման և անտառապատման բնագավառում բանվորական ուժի պակասը կարող է էապես ազդել ոչ միայն կատարվող աշխատանքների ծավալների, այլ նաև որակի վրա:
Աշխատանքային շուկայում վարձատրության գները մոտավորապես օրական 7-10 հազար դրամ են կազմում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը որպես գործատու, դուրս է մնում մրցակցությունից:
-
Discussed
24.03.2023 - 10.04.2023
-
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 2995
Print