Under development
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրժեշտությունը.
«Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածով սահմանված են պետական գույքի օտարման եղանակները, որոնց թվում են ուղղակի վաճառքը, հրապարակային սակարկությունը (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային)։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական գույքը հրապարակային սակարկություններով օտարման ներկայացնելիս՝ ընտրվում է մրցույթով վաճառքի եղանակը, եթե գնորդը գույքի սեփականության իրավունքը ձեռք բերելու հետ մեկտեղ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով գործարար ծրագրին համապատասխան պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ, ընտրվում է աճուրդի վաճառքի եղանակը, եթե գնորդից չի պահանջվում կատարել որևէ պարտավորություն:
Ուղղակի եղանակով պետական գույքն օտարվում է՝ գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդին, տվյալ գույքի վարձակալին, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականությունը ձեռք բերողին։
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձան՝ պետական մարմնի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև ենթակա պետական մարմնի գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` նրա տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից: Սույն օրենքով սահմանված կառավարման լիազորություն ունեցող սահմանադրական մարմինը, պաշտոնատար անձն իրավունք ունեն հետ վերցնելու պետական մարմնին, ենթակա պետական մարմնի համար ձեռք բերված գույքը և այն հանձնել պետական այլ մարմնին կամ Կառավարությանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությանն ամրացված տրանսպորտային միջոցները մինչ օրս հիմնականում օտարվել են աճուրդով վաճառքի եղանակով։ ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 1377 որոշման համաձայն՝ շուրջ 168 տրանսպորտային միջոց հետ է վերցվել և ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։
Ներկայումս ոստիկանությանն ամրացված տրանսպորտային միջոցների շահագործումը, ինչպես նաև հետագա օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել տվյալ տրանսպորտային միջոցն ուղղակի եղանակով օտարելու, ձեռք բերելու հնարավորություն ընձեռել ծառայողական նպատակներով օգտագործողին։
2․ Կարգավորման բնույթը.
Նախագծով նախատեսվում է իրավական հիմք ստեղծել պետական կառավարման համակարգի մարմնին ամրացված տրանսպորտային միջոցներն ուղղակի եղանակով՝ առանց ներդրումային ծրագիր ներկայացնելու պահանջի օտարելու համար։
Պետական գույքի օտարման կարգը սահմանող ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 587-Ն որոշման մեջ համապատասխան լրացում կատարելու նախագիծ է մշակվել՝ սահմանելով անհրաժեշտ իրավական կարգավորումներ տրանսպորտային միջոցներն ուղղակի եղանակով վաճառելու վերաբերյալ։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6․7-րդ ենթակետով՝ պետական գույքի կառավարման արդյունավետությանն ուղված ծրագրերի իրականացում։
4․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն պետական գույքի օգտագործման արդյունավետությունը բարձրացման համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
23.03.2023 - 07.04.2023
-
Type
Law
-
Area
State property management, State property alienation
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 2552
Print