«Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման պետական կադաստրի վարման կարգը սահմանելու մասին»
-
4 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
----------- 2023 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել`
Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման պետական կադաստրի վարման կարգը` համաձայն hավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի
«--» «--------» N --- -Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման պետական կադաստրի (այսուհետ՝ Կադաստր) վարման հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգի դրույթները չեն տարածվում մշակութային արժեք ներկայացվող զենքի վրա։
3․ Կադաստր չեն մուտքագրվում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ներկրվող և արտահանվող քաղաքացիական զենքի նմուշ օրինակների վերաբերյալ տվյալները։
- Կադաստրում մուտքագրվող քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մոդելների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
5․ Կադաստրում փոփոխություններ են արվում քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մոդելների ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում։
- Կադաստրը բաղկացած է հետևյալ բաժիններից.
ա) հայրենական արտադրության քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ.
բ) օտարերկրյա արտադրության քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ։
- Կադաստր են մուտքագրվում քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մասին (ըստ կադաստրի բաժինների) հետևյալ տեղեկությունները.
ա) հայրենական արտադրության արտադրության քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ բաժնում.
1․ զենքի մոդել (փամփուշտի տեսակ) և օգտագործվող փամփուշտի անվանումը, նշանակությունը և քանակը.
2․ զենքի և փամփուշտների հիմնական տեխնիկական ցուցանիշները, իրավական ակտի հղումը, համապատասխանության գնահատման փաստաթղթի համարը, գործողության ժամկետը.
3․ արտադրողի անվանումը, հասցեն․
4․ նմուշի գունավոր լուսանկար,
բ) օտարերկրյա արտադրության քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ բաժնում.
1․ զենքի մոդել (փամփուշտի տեսակ) և օգտագործվող փամփուշտի անվանումը, նշանակությունը և քանակը.
2․ զենքի և փամփուշտների հիմնական տեխնիկական ցուցանիշները, իրավական ակտի հղումը, համապատասխանության գնահատման փաստաթղթի համարը, գործողության ժամկետը.
3․ երկրի և արտադրողի անվանումը, հասցեն․
4․ նմուշի գունավոր լուսանկար։
8․ Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մասին տեղեկատվությունը կադաստրում մուտքագրումը կատարվում է տեխնիկական կանոնակարգման (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) օբյեկտ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բոլոր մոդելների (բացառությամբ մշակութային արժեք հանդիսացող) նկատմամբ տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման դրական արդյունքների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված և նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության դեպքում:
9․ Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մասին տվյալների մուտքագրումը կադաստր իրականացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ հայտատուի (իրավաբանական կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ, որը հանդիսանում է արտադրող, ներմուծող արտահանող կամ արտադրողի կողմից լիազորված անձ) կողմից լիազորված մարմնին ուղղված գրության (էլեկտրոնային ուղեկցվող հայտի` կից փաստաթղթերով) հիման վրա։
- Հայտին կից հայտատուի կողմից լիազորված մարմնին պետք է ներկայացվեն սույն կարգի 7-րդ կետով պահանջվող բոլոր փաստաթղթերը։
11․ Ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմինը վարում է և մուտքագրում տվյալները՝ յուրաքանչյուր քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մոդելի կամ տիպի համար՝ շնորհելով գրանցման հերթական համար։
12․ Յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող 10-րդ աշխատանքային օրը ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմնի կողմից հաշվետու ժամանակահատվածում՝ տվյալ ամսվան նախորդած եռամսյակի ընթացքում մուտքագրված տվյալները համապատասխան ուղեկցող գրությամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն։
13․ Սույն կարգի 12-րդ կետով ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմնի կողմից ներկայացված տվյալների հիման վրա կադաստրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և հրապարակվում Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում։
14․ Կադաստրի տվյալների մուտքագրման հիմք հանդիսացող ներկայացված բոլոր էլեկտրոնային փաստաթղթերը պահվում են ստանդարտացման և չափագիտության լիազոր մարմնում՝ երեք տարի ժակմետով։
15․ Արգելվում է կադաստր չներառված, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չհաստատված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում չհրապարակված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառումը ՀՀ ոստիկանության կողմից։
-
Discussed
22.03.2023 - 13.04.2023
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 2399
Print