Add to favourites

Under development

<<Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ և 53-րդ հոդվածներում, ինչպես նաև փոփոխություններ՝ 184-185-րդ հոդվածներում:

  • Discussed

    14.11.2017 - 30.11.2017

  • Type

    Law

  • Area

    Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12285

Print

Suggestions

ՓԻՆՔ իրավապաշտպան հասարակական ՀԿ

24.11.2017

Առաջարկում ենք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածում կատարել լրացում՝ հետևյալ ձևակերպմամբ՝ Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով նախատեսված արարքի ապացուցման բեռը կարող է բաշխվել դատարանի որոշմամբ՝ հաշվի առնելով խտրականության դեպքում մեղադրանքի կողմի վրա դրված «պրիմա ֆասի» (prima facie) ապացուցման բեռը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծում ավելացվել է թիվ 197 հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում խտրական վերաբերմունքի համար, անհրաժեշտ ենք համարում՝ դրա քննության առանձնահատկությամբ պայմանավորված, քրեական դատավարությունում ապացուցման բեռի բաշխման բացառիկ դեպքի նախատեսում։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ խտրականությունից տուժողը կրում է միայն prima facie ապացուցման բեռ, իսկ խտրական վերաբերմունք դրսևորած անձը կրում է իր անմեղությունն ապացուցելու բեռը։

See more