Under development
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
3 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ կատարվող փոփոխությունները և լրացումները պայմանավորված են պետական գույքի հաշվառման համակարգի արդիականացնելու անհրաժեշտությամբ:
1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Գործող որոշմամբ գրանցամատյանում ներառվող գույքի բնութագրիչները և տեղեկատվությունը հստակեցման, ինչպես նաև լրացման կարիք ունեն, այդ նպատակով ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) մշակել է ներկայացված նախագիծը։
Նախագծի ընդունմամբ ոչ միայն կբարելավվի հաշվառման օպերատիվությունը և կբարձրանա հավաստիության մակարդակը, այլ նաև կավելանա համակարգից օգտվողների թվաքանակը և այն կդառնա ավելի մատչելի և դինամիկ: Հաշվառման համակարգը հնարավորություն կընձեռնի ծառայողական տրանսպորտային միջոցների վերաբերյալ ստանալ մանրամասն տեղեկություններ:
Հաշվառման և գրանցամատյանի վարման միասնական սկզբունքները նախագծով տարածվում են նաև պետական մարմիններին ենթակա կազմակերպաիրավական բոլոր սուբյեկտների (ՊՈԱԿ-ներին, հիմնադրամների, 100 տոկոս պետական մասնակցության ՓԲԸ-ների և այլն) սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների վրա, որի վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես պետք է արտացոլվի պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանում։
Նախագծով հաշվառման համակարգը հնարավորություն կընձեռի կատարելու ֆիլտրման հարցումներ ըստ չկառուցապատված հողամասի անհրաժեշտ պարամետրերի վերաբերյալ, ինչպես նաև գործող հաշվառման համակարգի համապատասխան ծրագրային փոփոխություններ։
Միևնույն ժամանակ նախագծով առաջարկվում է որոշակի շտկումներ կատարել գործող որոշման մեջ, մասնավորապես՝ շինության ավարտվածությունը համապատասխանեցնել 2019 թվականի նոյեմբերի 19-ին ընդունված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն-ի պահանջներին և ՀՀ ՏԿԵՆ նախարարության անվանման հետ։
Արձանագրենք նաև, որ կատարվող իրավական ակտի փոփոխությունը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի համապատասխան հանձնարարականով։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Ներկայացված նախագծով նախատեսվում է պետական գույքի հաշվառման համակարգն արդիականացել, համապատասխանեցնել գործող օրենդրությանը։ Նախագծով նախատեսվող փոփոխությունների և լրացումների արդյունքում կավելանա գույքի վերաբերյալ ամբողջականությունը, հաշվեկշիռ ընդունված չկառուցապատված հողամասերի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև գույքի հետագա տնօրինման արդյունավետությունը։
- 2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- 3. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հիմք կհանդիսանա պետական գույքի հաշվառման համակարգի կատարելագործման, ինչպես նաև հաշվառման համակարգից օպերատիվ և համապարփակ տեղեկատվություն ստանալու համար։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7-րդ բաժնի 1-ին կետի հանձնառությունից։
-
Discussed
20.03.2023 - 08.04.2023
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 2495
Print