Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1863-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1863-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ըն­դուն­­ված` ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-245-Ն օրենքի  (այսուհետ՝ Օրենք) կիրար­­կումն ապա­­­­հովելու նպատակով:

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 1863-Լ որոշման մեջ կատարել փոփոխություն՝ նշված որոշման նախաբանում ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասին կատարված հղումը փոխարինելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասով, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները, մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության այլ ձևերի տրամադրման կարգերը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:     

  1. 3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդուն­­ման արդ­յուն­քում ակնկալվում է Որոշման նախաբանում հղում կատարելով կոնկրետ լիազորող նորմի՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումն անմիջականորեն չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունից:

Նախագծի մշակումը միտված  է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» ՀՀ ԲՏԱ նախարարության իրավասությանը վերապահված «Բարձր տեխնոլոգիաներ» բաժնի միջոցառումների անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով:

  • Discussed

    20.03.2023 - 10.04.2023

  • Type

    Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2951

Print