Add to favourites

Under development

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԵՆՔ ՆԵՐԿՐԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ (ՓՈԽԱԴՐԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԵՆՔ ՆԵՐԿՐԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ (ՓՈԽԱԴՐԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

«Օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի և ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 1562-Ա որոշման 24-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով:

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․

Նախագծով նախատեսվում է սահմանել օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու), ինչպես նաև օտարերկրյա անվտանգության մարմինների ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում զենք պահելու, կրելու կամ օգտագործելու, տեղափոխելու, «փոխադրելու» կարգը:

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

Նախագծի ընդունումը բխում է 2022 թվականի հոկտեմբերի 5-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 1562-Ա որոշման 24-րդ կետից:

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

 

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

6․ Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունման դեպքում կապահովեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ կսահմանվեն օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) կարգը:                                                                           

     

                                                                                                              ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Discussed

    17.03.2023 - 01.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2824

Print