Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը.

     «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ բոլոր ստուգումները անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

      Ներկայումս ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) իրականացնում է վերահսկողություն բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման հավելված N 13 (այսուհետ՝ Որոշում) սահմանված ստուգաթերթի հիման վրա, որի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի թիվ 607-Ն որոշմամբ  հաստատված տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ):  

     Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1721-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կանոնակարգում և սահմանվել են բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող նոր պահանջներ և արժեքներ, որոնք անհրաժեշտ է ամրագրել ստուգաթերթում: Հարկ է նշել, որ սույն փոփոխությունները  ուժի մեջ են մտնում 2023 թվականի մայիսի 09-ին:

        Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն՝ հնարավորություն ընձեռելով Տեսչական մարմնին ստուգել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1721-Ն որոշմամբ սահմանված պահաջների պահպանումը:

     Հաջորդիվ, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Որոշման N 19, 22 և 25 հավելվածները, քանի որ դրանց մշակման համար հիմք հանդիսացող իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1520-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 27-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1750-Ն որոշումը ուժը կոցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 09-ի N 831-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի N 679-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 09-ի N 831-Ն որոշմամբ:

 2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

          Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1721-Ն որոշմամբ սահմանվել են նոր պահանջներ և արժեքներ, որոնց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել վերահսկողություն: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ստուգումները անցկացնում են բացառապես ՀՀ կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա, անհրաժեշտություն է առաջացել  Որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ստուգման ստուգաթերթում՝ օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու նպատակով:

         Միաժամանակ, Որոշման N 19, 22 և 25 հավելվածներով հաստատված ստուգաթերթերի հիման վրա ստուգումներ չեն իրականացվում, քանի որ դրանց մշակման համար հիմք հանդիսացող իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվել: 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի ընդունման նպատակն է սահմանել  բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ներկայացվող անվտանգության պահանջները, որոնք կարտացոլվեն «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների ստուգման վերաբերյալ» ստուգաթերթում՝ վերոնշյալ ոլորտում  ստուգումների ամբողջականությունը և արդյունավետությունը ապահովելու նպատակով։ Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների վերաբերյալ ստուգաթերթի հաստատումը կամբողջացնի Տեսչական մարմնի կողմից ոլորտում իրականացվող վերահսկողությունը՝ հնարավորությունը  ընձեռելով Տեսչական մարմնին իրականացնել այդ ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված պատշաճ վերահսկողությունը:

  Միաժամանակ Նախագծի ընունման նպատակն է արդիականացնել Տեսչական մարմնի կողմից վերահսկողության իրականացման ստուգաթերթերը: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

      Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից համատեղ: 

  1. Ակնկալվող արդյունքը.

 Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով Տեսչական մարմնի կողմից համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար արդիական ստուգաթերթի հաստատումը, ինչպես նաև արդիականացումը:

 6.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:

 

7.Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը չի առաջանում:

 8.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ

         Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի 11.5 ենթակետի պահանջներից, մասնավորապես՝ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ոլորտը կարգավորող համապատասխան իրավական ակտի ընդունում (ոլորտի գործող օրենսդրության կատարելագործում, օրենսդրական բացերի լրացում)»:

  • Discussed

    16.03.2023 - 01.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2799

Print