ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 26-ի N 110-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հետախուզական և հակահետախուզական գործունեության ոլորտի առանձնահատկություններով:
Մասնավորապես, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում՝ փոխադարձության հիման վրա, համագործակցում է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների հետ ու սահմանված կարգով, փոխգործակցության հիման վրա, նրանց հետ փոխանակում օպերատիվ տեղեկություններ, հատուկ տեխնիկական և այլ միջոցներ: Ազգային անվտանգության ծառայության վերոնշյալ գործառույթն շատ հաճախ իրենից ենթադրում է նաև փոխգործակցության շրջանակներում իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի որոշակի փաստաթղթերի ընդունում: Նշված փոխգործակցությունը իրականացվում է հետախուզության, հակահետախուզության, պետական սահմանի պահպանության, ահաբեկչության և այլ հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, և օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների հետ փոխանակվող տեղեկատվությունը, հատուկ տեխնիկական և այլ միջոցները էապես բարձրացնում են վերոհիշյալ գործառույթի արդյունավետությունը: Նման փոխգործակցության իրականացման վերաբերյալ կնքվող իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 26-ի N 110-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերով շրջանառությունը կարող է վնաս հասցնել պետական անվտանգությանը, մասնավորապես հետախուզության և հակահետախուզության ոլորտում միջպետական համագործակցության առանձնահատկությունների հաշվառմամբ:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 26-ի N 110-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերից նախատեսել բացառություն հետախուզական և հակահետախուզական գործունեության բնագավառի իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի որոշակի փաստաթղթերի կնքման համար, մասնավորապես, խոսքը գնում է ոչ թե կառավարությունների միջև կնքվող, այլ համապատասխան գերատեսչությունների հետ կնքվող փաստաթղթերի մասին:
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխու-թյուններ չեն առաջանա:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հետախուզական և հակահետախուզական գործունեության շրջանակներում օպերատիվ և արդյունավետ միջազգային համագործակցությունը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ-մավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
Ազգային անվտանգության ծառայություն
-
Discussed
14.03.2023 - 29.03.2023
-
Type
Decision
-
Area
Security, State revenue
-
Ministry
National Security Service
Views 3737
Print