Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվության հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի չկատարման կամ դրանց կատարմանը խոչընդոտելու համար։

  • Discussed

    13.03.2023 - 29.03.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, Compulsory enforcement of judicial acts, Criminal legislation

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3022

Print

Suggestions

Սամվել Հակոբյան

16.03.2023

Նախագծով առաջարկվում է, ի թիվս այլնի, քրեական պատասխանատվություն սահմանել նաև հարկադիր կատարման ենթակա ակտի կատարմանը խոչընդոտելու համար: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 206 պրիմ 5 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում Հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելու համար: Այն դեպքում, երբ հենց հարկադիր կատարողն է հարկադիր կատարման ենթակա ակտը կատաելուն ուղղված միջոցներ ձեռնարկում, և դրան խոչընդոտում է քաղաքացին, ապա հարց է առաջանում՝ քաղաքացու կողմից հարկադիր կատարման ենթակա ակտի կատարմանը խոչընդոտելը, այլ խոսքով՝ հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը խոչընդոտելը պետք է գնահատվի որպես վարչաիրավական, թե քրեաիրավական հարաբերություն, որպիսի հանգամանքի պարզմամբ կորոշվի՝ անձը պետք է կրի քրեական, թե վարչական պատասխանատվություն: Կարծում եմ՝ արարքը, որը առաջարկում եք քրեականացնել, արդեն պատժի սպառնալիքի տակ է՝ վարչաիրավական իմաստով, ուստի այն քրեականացնելու համար նախ պետք է հանել զանցանքների շարքից, ապա նոր քրեականացնել: Հակառակ մոտեցման պարագայում իրավացիորեն հարց է առաջանալու՝ անձը պետք է կրի քրեական թե վարչական պատասխանատվություն, քանի որ նույն արարքը կատարելը կնախատեսվի թե ՔրՕ-ում և թե ՎիվՕ-ում:

See more