Add to favourites

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Ինֆորմացիայի ազատության կենտրոն 14.03.2023 13:59:54 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագծի 8.2 գործողությամբ նախատեսվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների դրույթները՝ անձնական կամ ընտանեկան կյանքի իրավունքի, խտրականության բացառման, երեխայի իրավունքների, բռնության ենթարկված անձանց պաշտպանության համատեքստում: Որպես ելակետային տվյալ նշվում է, որ «Զանգվածային լրատվության մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների դրույթները չեն վերլուծվել անձնական կամ ընտանեկան կյանքի իրավունքի, խտրականության բացառման, երեխայի իրավունքների, բռնության ենթարկված անձանց պաշտպանության համատեքստում, ինչպես նաեւ նշվում է, որ ԶԼՄ-ների կամ լրագրողների կողմից անձնական կամ ընտանեկան կյանքի իրավունքի խախտման, խտրականության, երեխայի կամ բռնության ենթարկված անձանց իրավունքների խախտման համար պատասխանատվության ենթարկելու դեպքերի վիճակագրություն չի վարվում: Որպես գործողության արդյունք նախատեսվում է «Զանգվածային լրատվության մասին» (ԶԼՄ օրենք) և «Տեղեկատվության ազատության մասին» (ՏԱ օրենք) օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը՝ անձնական կամ ընտանեկան կյանքի իրավունքի, խտրականության բացառման, երեխայի իրավունքների, բռնության ենթարկված անձանց պաշտպանության համատեքստում, և այդ նախագծերը ներկայացնել ՀՀ Ազգային ժողով: Նշված գործողությունը խնդրահարույց է, հիմնված է իրականությանը չհամապատասխանող ելակետային տվյալների վրա, ներկայացված է այնպիսի հիմնավորումներով ու պնդումներով, որոնք ի սկզբանե պատշաճ չեն, ընդհանրապես հաշվի առնված չեն օրենքների կարգավորման առարկաները, գործողությունների շրջանակը, անգամ տերմինաբանության մակարդակում գործողությունները ձեւակերպված են ոչ պատշաճ, անորակ: Առնվազն. • ինչպես ԶԼՄ օրենքով նախատեսված լրագրողական ազատությունը, այնպես է ՏԱ մասին օրենքով նախատեսված՝ տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու, ազատությունը եւ այդ ազատության սահմանները (տեղեկատվության ազատության սահմանափակումները), ոչ միայն ուղղակիորեն եւ հստակ սահմանված են նշված օրենքներով (ՏԱ մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, ԶԼՄ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մաս), այլ դարձել են գիտագործնական (դոկտրինալ) մեկնաբանությունների, դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի քննարկման առարկա: • ՏԱ մասին օրենքի 8-րդ հոդվածը չի նախատեսում այս կամ այն տեղեկության գաղտնիությունը, հետեւաբար, կոնկրետ դեպքում տեղեկությունների՝ որեւէ պատճառով (որեւէ իրավունքի ապահովման անհրաժեշտության դեպքում) գաղտնիք լինելու հանգամանքը պետք է պատշաճ հիմնավորմամբ սահմանվի ոչ թե ՏԱ մասին օրենքով, այլ նման տեղեկություն տնօրինողի ոլորտային օրենքներով (օրինակ, բռնության ենթարկված անձանց մասին տեղեկության մատչելիության հարցերը պետք է կարգավորվեն այդ տեղեկությունները տնօրինող մարմինների օրենսդրություններով, ինչպես արված է բազմաթիվ դեպքերում (տես՝ օրինակ, Փախստականների եւ ապաստանի մասին օրենքի 51-րդ հոդվածի 9-րդ մասը, Դատավարական օրենսգրքերը եւ Դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի 10-րդ մասը, Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքը բժշկական գաղտնիքի մասով, Փաստաբանության մասին օրենքը փասատաբանական գաղտնիքի մասով, Բանկային գաղտնիքի մասին օրենքը, լավ կամ վատ՝ անգամ ՀՀ կառավարության՝ 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման 1-ին հավելվածի 28-րդ կետը՝ կենտրոնացված հաշվառման քարտադարանում առկա ֆիզիկական անձանց մասին տվյալներն անձնական գաղտնիք լինելու մասով)), • ԶԼՄ մասին օրենքի 7-րդ հոդվածը պարունակում է օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաև մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտող տեղեկությունը տարածելու արգելքի եւ նույն տեղեկությունը հանրային շահերի պաշտպանության համար տարածելու թույլատրելիության կանոնը (harm test)` իր բոլոր կոնվենցիոն եւ սահմանադրաիրավական հիմքերով եւ չափանիշներով (տես՝ Կարհուվարան և Իլտալեհտին ընդդեմ Ֆինլանդիայի (2004թ.), Ֆելդեկն ընդդեմ Սլովակիայի (2001թ.), Շաբանովը և Տրենն ընդդեմ Ռուսաստանի (2006թ.), Սանդեյ Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության (1979թ.), Յանովսկին ընդդեմ Լեհաստանի (1999թ.), Կարհուվարան և Իլտալեհտի Կհտին ընդդեմ Ֆինլանդիայի (2004թ.), Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության (1976թ.), Օբզերվերը և Գարդիանն ընդդեմ Միացյալ Թագավորության (1991թ.), Թորգեյրսոնն ընդդեմ Իսլանդիայի (1992թ.), «Ֆոն Հաննովերն ընդդեմ Գերմանիայի» (2004, 2012, 2013) գործերով ՄԻԵԴ-ի վճիռները, Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշումը եւ այլն): • անգամ օգտագործված տերմինաբանությունը պատշաճ չէ. նշվում է «անձնական և ընտանեկան կյանք»-ի մասին, այնինչ պետք է խոսք գնա անձնական կամ մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության կամ գաղտնիության մասին (Սահմանադրության 34-րդ հոդված, ՏԱ մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ, ԶԼՄ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մաս, Քրեական օրենսգրքի 204-րդ հոդված): • Եվ վերջապես, լարգրողական համայնքը բազմիցս նշել է, որ ԶԼՄ օրենքում և ՏԱ օրենքում հատվածային փոփոխություններն անթույլատրելի են. Դրան խաթարում են օրենքների տարմաբանությունը և լրջագույն խնդիրներ ստեղծում պրակտիկայում։ Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք գործողությունների ծրագրից ամբողջությամբ հանել 8.2 գործողությունը։
2 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 27.03.2023 10:19:26 1. Կյանքի իրավունք. Կյանքի իրավունքի համատեքստում վերստին առաջարկում ենք ԳԾ-ում ներառել հետևյալ գործողությունները. 1.1. Բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների համատեքստում՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության թվին բավարար քանակի և հասանելիության ապաստարանների ստեղծում, մշակել դրանց ներկայացվող նորմատիվային պահանջները, իրականացնել գործող ապաստարանների գնահատում՝ ըստ նորմատիվների, իրականացնել պատշաճ կահավորում և հասանելիության ապահովում: 1.2. Խոցելի խմբերի անձանց, այդ թվում՝ միայնակ բնակվող տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և հատկապես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անվտանգության ապահովման համար և նրանց կարիքներից ելնելով՝ ամրագրել համայնքային իշխանությունների պատասխանատվությունը ռազմական գործողությունների, բնական աղետների ժամանակ նշված անձանց տարհանումը, տեղափոխումը, ապաստարանում տեղավորումը ապահովելու/կազմակերպելու հարցում: 2. Խոշտանգումների արգելքը. 2.1. Նախագծի Գործողություն 2.8.-ով նախատեսվում է ամրապնդել ՀՀ քննչական կոմիտեի՝ խոշտանգումների քննություն իրականացնող մասնագիտացված ստորաբաժանման կարողությունները: Այս կետի համատեքստում բացակայում են հիմնավորումները, թե ինչով է պայմանավորված մասնագիտացված ստորաբաժանումը 2 հաստիքներով ավելացնելը, արդյո՞ք ուսումնասիրվել է, օրինակ, խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում քննվող գործերի քանակը և այլ հանգամանքներ: 2.2. Խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի քննության արդյունավետության ապահովման համատեքստում անհրաժեշտ է իրականացնել դասընթացներ ՀՀ քննչական կոմիտեի՝ խոշտանգումների քննություն իրականացնող մասնագիտացված ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով, ինչպես նաև նրանց համար մշակել ուղեցույցներ, ձեռնարկներ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի քննության արդյունավետության ապահովման համար։ 2.3. Քրեականացնել և ՀՀ քրեական օրենսգրքով սահմանել պատասխանատվություն՝ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի համար: 2.4. Վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետը, որը նախատեսում է պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ առանձնացնելով տվյալ հանցակազմը առանձին հոդվածի ներքո՝ հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածը ներառված է Հավելված 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների ցանկում, սակայն բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարված իշխանական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը իր բնույթով կոռուպցիոն հանցագործություն չէ, ինչը պրակտիկայում հանգեցնում է այս հիմքով հարուցված քրեական գործերի դատական ընդդատության խնդիրների, մասնավորապես՝ պրակտիկայում դրանք քննվում են Հակակոռուպցիոն դատարանի կողմից, ինչը չի բխում տվյալ դատարանի ստեղծման նպատակի և մասնագիտացման տրամաբանությունից։ 3. Գործի արդար քննության իրավունք. 3.1. Այս գլխում նախատեսված է գործողություն 3.1՝ օրենսդրորեն նախատեսել կատարողական վարույթների ձգձգման հետևանքով առաջացած վնասի փոխհատուցում ստանալու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց: Այս գործողությունն ունի առնվազն հստակեցման կարիք։ Նախագծով չի պարզեցվում, թե ինչպիսի միջոցի մասին է խոսքը, և թե որ իրավական ակտերում և ինչ բնույթի փոփոխություններ է նախատեսվում կատարել: Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրով նախատեսված է առանձին գլուխ՝ հարկադիր կատարման համակարգի բարեփոխումները, այդ թվում՝ Կատարողական վարույթի մասին նոր օրենքի մշակումը: Նման պայմաններում անհասկանալի է նշված գործողության առանձնացումը ՄԻՊ ռազմավարության ԳԾ-ով, և հարց է առաջանում՝ արդյոք այն չի կարող քննարկվել Դատական և իրավական ռազմավարության ԳԾ-ի համատեքստում:
3 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 27.03.2023 10:19:42 Մյուս կողմից ինչպես ՀԿԱԾ-ի, այդպես էլ այլ պետական մարմինների վարչարարությամբ պատճառված վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Այս առումով սահմանված ընթացակարգերը՝ դատական հայցի ներկայացում՝ վարչական մարմնի վարչարարությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով, այնուհետև՝ դիմումի ներկայացում՝ վարչական մարմնին՝ վնասի հատուցման պահանջով, և մերժման դեպքում՝ կրկին դատական հայցի ներկայացում վնասների հատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով, անիմաստ երկարաձգում են քաղաքացուն պատճառված վնասների հատուցման գործընթացը, հատկապես հաշվի առնելով վարչական մարմինների՝ վնասի հատուցման դիմումները մերժելու պրակտիկան: Եթե Նախագծի հեղինակը նպատակ ունի պարզեցնել վնասների հատուցման ընթացակարգը, կարծում ենք՝ այն պետք է վերաբերի ոչ միայն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, այլ նաև պետական մյուս մարմինների վարչարարությամբ պատճառված վնասների հատուցման ընթացակարգերի պարզեցմանը՝ ապահովելով դրա արդյունավետությունը։ 3.2. Նույն գլխում նախատեսված է գործողություն 3.3՝ օրենսդրորեն նախատեսել ֆիզիկական անձի դեմ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու ընթացակարգ, այդ թվում՝ ընտանեկան բռնության գործերով: Հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում, և ըստ էության՝ Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է ֆիզիկական անձանցից ոչ նյութական վնասների հատուցում պահանջելու հնարավորություն, կարծում ենք գործողությունը ենթակա է վերաձևակերպման՝ վերանայել և լրացնել այն ոլորտները, երբ անձը կարող է ֆիզիկական անձից պահանջել պատճառված ոչ նյութական վնասների հատուցում, այդ թվում՝ նշվածը չսահմանափակել միայն ընտանեկան բռնության գործերով, այլ ընդհանրապես նախատեսել մասնավոր հարաբերություններում հիմնարար իրավունքների խախտման դեպքում ոչ նյութական վնասների փոխհատուցման հնարավորությունը՝ ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Եվրոպական դատարանի ձևավորած պահանջները: 3.3. Գործողություն 3.5.՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում նախատեսել արտոնություն՝ պետական տուրքի վճարումից հայցվորներին կենսաթոշակի նշանակման, հաշվարկի, վերահաշվարկի (վարչական վարույթ), աշխատանքային ստաժի հաստատման (քաղաքացիական վարույթ) հետ կապված հայցերով և դիմումներով: Նախագծի հեղինակներն ընդունել են Կազմակերպության առաջարկն այս մասով, ինչը դրական ենք գնահատում: Այնուամենայնիվ վերստին առաջարկում ենք նշված գործողության համատեքստում նաև նախատեսել արտոնություն՝ պետական տուրքի վճարումից ազատելու ձևով, հայցվորներին բոլոր հիմնարար իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասի, այդ թվում՝ ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման պահանջի հայցերով՝ ի ապահովումն անձի իրավունքի պաշտպանության արդյունավետության։ 4. Առողջության պահպանման իրավունք 4.1. Նախատեսվում է գործողություն 5.1՝ երաշխավորել պատերազմից տուժած անձանց և նրանց ընտանիքի անդամներին հոգեբանական անվճար օգնության շարունակական տրամադրումը: Հոգեբանական անվճար օգնության դիմող և ստացող պատերազմից տուժած անձանց և նրանց ընտանիքի անդամների թվի աճն ապահովելու նպատակով առաջարկում ենք նաև ֆինանսավորումը, այդ թվում՝ մեծացնել հասարակական կազմակերպություններին և կառույցներին տրամադրվող սուբսիդիաների տրամադրման և ավելացման տեսքով՝ հաշվի առնելով, որ ռազմական գործողություններից տուժած անձինք հաճախ խուսափում են պետական կառույցներին դիմելուց: 5. Հավաքների ազատություն. 5.1. Նախատեսվում է գործողություն 6.1.՝ վերանայել «Հավաքների ազատության մասին» օրենքը՝ միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների համապատասխանելիության առնչությամբ: Այս կետի մասով առնվազն հստակ չէ, թե ինչ հիմնավորմամբ է նախատեսվում իրականացնել միջազգային չափորոշիչների ուսումնասիրություն / բացակայում է որևէ հիմնավորում/, ինչը նաև անհնարին է դարձնում նշված կետի հետագա բովանդակային մշտադիտարկումը: 5.2. Ապահովել հավաքների ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտումների առնչությամբ արդյունավետ քննության իրականացումը և մեղավոր անձանց հայտնաբերումն և պատշաճ պատասխանատվության ենթարկումը: 6. Իրավահավասարություն, խտրականության արգելք. 6.1. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2020-2022թթ․ գործողությունների ծրագրով հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկի հիման վրա նախատեսվել էր 47.1 կետը՝ ապահովել հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի իրականացման 2022թ. տարեկան հաշվետվության համաձայն ՝ Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու իրավունքը ապահովելու և անգործունակության ինստիտուտի վերանայման նպատակով մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Անգործունակության ինստիտուտին առնչվող իրավակարգավորումների վերանայման և աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմի ներդրման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված պատասխանի՝ նախագիծը հանվել է շրջանառությունից։ 6.2. Փաստացի տվյալ գործողությունը չի կատարվել, չեն ներդրվել հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու իրավունքի ապահովման և պաշտպանության կառուցակարգեր։ Ըստ այդմ՝ հաշվի առնելով նաև, որ տվյալ գործողության կատարումը բխում է ՀՀ միջազգային պարտավորություններից՝ անհրաժեշտ է ներառել այն 2023-2025 Գործողությունների ծրագրում և ապահովել հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու իրավունքը։ 7. Աշխատանքային իրավունք. 7.1. ԳԾ-ն չի պարունակում անձի աշխատանքի իրավունքի իրացման մասով որևէ գործողություն: Նախորդ ԳԾ-ն այս մասով ունի մասամբ կատարված պարտականություն՝ Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ազգային ծրագիր, մյուս կողմից՝ դեռևս 28.06.2022 թվականին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եվ սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարությունը, արդյունքային շրջանակը, մշտադիտարկման եվ գնահատման ծրագիրը եվ ֆինանսական շրջանակը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը /հետայսու տեքստում՝ Նախագիծ, հղումը՝ https://www.e-draft.am/projects/4491/: Կազմակերպության առաջարկները աշխատանքային օրենսդրությամբ և վերաբերելի այլ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասով, մերժվել են, նշելով, որ դրանք կարգավորվելու են Զբաղվածության ռազմավարությամբ / տե՛ս նույն հղումը, ամփոփաթերթ բաժնում/, կամ դրանք նշված ռազմավարությամբ գերակա չեն համարվել, կամ այն հիմնավորմամբ, որ նշված ռազմավարությունն առավել կենտրոնացած է սոցիալական ապահովության, սոցիալական երաշխիքների ապահովման վրա: Որոշումը մինչ այժմ չի ընդունվել: «Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մինչ այլժ չի ընդունվել: Նոր ռազմավարության նախագծի մշակման մասին տեղեկություններ չկան: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նպատակներից մեկը՝ աշխատանքային իրավունքի պաշտպանության ընթացակարգերը և մեխանիզմների բարելավելումն է: Հետևաբար անհրաժեշտ է որպես առանձին բաժին պահպանել աշխատանքային իրավունքների վերաբերյալ միջոցառումները՝ ապահովելով նաև օրենսդրական կարգավորում պահանջող խնդիրների լուծումը, որոնք չեն նախատեսվում այլ ռազմավարություններով, այդ թվում՝ • Վերանայել Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի վեցերորդ կետով, ինչպես նաև 122-րդ հոդվածով նախատեսված՝ վստահությունը կորցնելու հիմքով աշխատողին աշխատանքից ազատելու վերաբերյալ կարգավորումները՝ ընդլայնելով վստահության կորստի դեպքերը, հիմքերը, սուբյեկտներին, այդ թվում՝ ներառելով աշխատողների կողմից աշխատանքային պարտականությունների կամ կարգապահական կանոնների այնպիսի խախտումներ թույլ տալը, որոնց հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս, կամ վնաս է պատճառվել վերջինիս համբավին, հեղինակությանը կամ վտանգ է ստեղծվել անձանց կյանքի կամ առողջության համար: Բացի այդ տարբերակել ուսումնական հաստատություններում ուսումնական, վարչական, դաստիարակչական գործառույթներ իրականացնող սուբյեկտները, ուսումնական հաստատություններում ուսումնական, վարչական, դաստիարակչական գործառույթների իրականացման հետ անհամատեղելի արարք հասկացությունները, հստակեցնել դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կարգապահական խախտում թույլ տալու սուբյեկտը, • Հստակեցնել Օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի հինգերորդ կետով նախատեսված՝ պարբերական կարգապահական խախտումների հիմքով աշխատանքից ազատելու վերաբերյալ Աշխատանքային օրենսգրքում և վերաբերելի այլ օրենքներում սահմանված կարգավորումները: Մասնավորապես, համապատասխանեցնել աշխատանքային օրենսդրությամբ և տարբեր ոլորտների աշխատանքային հարաբերությունները կարգավորող առանձնահատուկ օրենքները՝ ապահովելով միասնական մոտեցում, • Վերանայել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով՝ աշխատանքային վեճերի համար նախատեսված եռամսյա ժամկետը՝ փոխարինելով ավելի ողջամիտով, օրինակ՝ 6-ամսյա ժամկետով. • Վարչական դատավարության օրենսգրքում նախատեսել աշխատանքային վեճեր քննելու կարգ՝ հատուկ վարույթի շրջանակներում՝ ապահովելով քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի հետ հավասար երաշխիքներ։ • Օրենսգրքի 265-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ կերպ․ «Աշխատանքային վեճերի կարգավորումը» և սահմանել աշխատողի համար դատարան դիմելու և իր իրավունքների խախտումը հաստատվելու դեպքում Օրենսգրքով սահմանված երաշխիքներից օգտվելու՝ հարկադիր պարապուրդի գումարի, պատճառված վնասների հատուցման հնարավորություն նաև միջազգային պայմանագրերով, աշխատանքային օրենսդրությամբ, ինչպես նաև կոլեկտիվ պայմանագրով սահմանված իր իրավունքների խախտման այլ դեպքերում ։
4 «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 27.03.2023 14:31:06 Գործողություն 1․ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ Նոր գործողության առաջարկ Ավելացնել կնասպանության վերաբերյալ կետ, ձևակերպել հետևյալ կերպ․ Կնասպանություն (Ֆեմիցիդ) Կանանց և աղջիկների սպանություն՝ նրանց գենդերային պատկանելության հիմքով, որը պայմանավորված է գենդերային անհավասարության և նրանց կյանքի և մարմնի վրա հայրիշխանական համակարգի կողմից ուժի և իշխանության հաստատման հանգամանքներով: Հիմնավորում Միայն 2022թ․ Հայաստանում գրանցվել է 16 կնասպանության դեպք, որոնք հավաքագրել են հասարակական կազմակերպությունները։ Մինչև 2022թ․ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հավաքագրել և հրապարակել է ավելի քան 100 կնոջ պատմություն, որոնք զոհ են դարձել կնասպանության։ Սակայն, հատկանշական է, որ կնասպանության դեպքերի առանձնացված վիճակագրություն իրավապահ համակարգում չի վարվում։ Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, գենդերային բռնությունն ու կնասպանությունը կանխարգելելու և անպատժելիության մթնոլորտը վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը պետք է ընդունի անհրաժեշտ, արդյունավետ օրենսդրական կառուցակարգեր և ապահովի դրանց պատշաճ իրականացումը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է վավերացնի Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան և համապատասխանեցնի գործող օրենսդրությունը Կոնվենցիայի պահանջներին։ Բացի օրենսդրական փոփոխությունները, անհրաժեշտ է պարբերաբար և պարտադիր կազմակերպել համապատասխան մասնագետների (դատավորներ, դատախազներ, քննիչներ և այլն) համար դասընթացներ՝ կնասպանության, գենդերային բռնության կապակցությամբ առկա միջազգային չափանիշների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ առկա կարծրատիպերի վերացմանն ու բացառել կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ կարծրատիպեր ունեցող ցանկացած մասնագետի առկայությունն իրավապահ համակարգում, պարբերաբար մշակել և իրականացնել ծրագրեր՝ ուղղված գենդերային բռնության կանխարգելմանն ու հասարակության իրազեկվածության բարձրացմանը՝ առանձին ծրագրերում պարբերաբար ներգրավելով ավագ դպրոցների աշակերտներին, ուսուցչական կազմերին և մեդիա ոլորտի աշխատակիցներին։ պարբերաբար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատակիցների հետ՝ բարձացնելով իրավագիտակցության մակարդակը՝ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ուղղությամբ:
5 «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 27.03.2023 14:31:06 Գործողություն 3․ ԳՈՐԾԻ ԱՐԴԱՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ Նոր գործողության առաջարկ Հայաստանում բռնության ենթարկված կանանց համար արդարադատության մատչելիությունը լի է բազմաթիվ խոչընդոտներով ու խնդիրներով։ Կանայք մեծ մասամբ չեն ստանում բավարար աջակցություն և պաշտպանություն իրավապահ մարմինների կողմից բռնության մասին բողոք ներկայացնելու, ինչպես նաև հետագա փուլերում։ Ավելին՝ բռնության ենթարկված կանայք հաճախ իրենց անվտանգ չեն զգում ոստիկանության բաժիններում, իսկ երբեմն ստիպված են լինում պաշտպանվել անգամ ոստիկանության ներկայացուցիչներից, որոնք ի պաշտոնե պետք է երաշխավորեն բռնության ենթարկված անձի պաշտպանությունը։ Առավել դժվար է այն կանանց համար, որոնք մինչդատական փուլում և/կամ դրանից հետո չեն ստանում իրավաբանական աջակցություն։ Ընտանեկան բռնության գործերով հազվադեպ է կիրառվում պաշտպանական որոշում, իրավապահները պատշաճ ջանասիրություն չեն ցուցաբերում կնոջը բռնության կրկնությունից պաշտպանելու ուղղությամբ, ինչպես նաև ուսումնասիրելով ՀՀ վարչական դատարանում քննվող գործերը՝ «Կանանց աջակցման կենտրոնը» նկատել է, որ ՀՀ ոստիկանության կողմից կայացված նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցերի ջախջախիչ մեծամասնությունը բավարարվում է, ինչն ավելի խոցելի վիճակում է դնում բռնությունից տուժած կանանց։ Փաստացի, բռնարարների նկատմամբ հիմնականում կիրառվել են մեղմ, ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներ։ Ուսումնասիրված ակտերը և մշտադիտարկված գործերը փաստում են, որ ընտանեկան բռնության գործերով դատարաններն ընտրում են առավել մեղմ պատիժներ։ Ոչ մեծ ծանրության հանցանքների դեպքում համատարած են տուգանքները, որոնք չեն կարող բավարար զսպող դեր ունենալ բռնության կրկնությունից խուսափելու համար։ Պատիժ սահմանելիս դատարանները գործերի մեծ մասում արձանագրել են ծանրացնող հանգամանքի բացակայություն, քանի որ ընտանեկան բռնության համատեքստում որևէ ծանրացնող հանգամանք սահմանված չէ ուսումնասիրված դատական ակտերի ընդունման ժամանակ գործող իրավակարգավորումներով։ Նոր քրեական օրենսգրքում ևս ծանրացնող հանգամանքների ցանկում տեղ չի գտել ընտանիքի անդամի (ազգականի) կողմից հանցագործությունը կատարելը որպես առանձին ծանրացնող հանգամանք, սակայն ընտանեկան բռնության գործերին առնչվող մի շարք հոդվածներում մերձավոր ազգականի կողմից հանցանքը կատարելը համարվել է հանցագործությունն ավելի որակյալ դարձնող հիմք, որի դեպքում սահմանված է ավելի խիստ պատիժ։ Ուստի, առաջարկում ենք․ Քննարկել ընտանեկան բռնություններ քննող մասնագիտացված դատարանների կամ դատարանում գործող մասնագիտացված բաժիններ ստեղծելու հնարավորությունը, օրենսդրական փոփոխության նպատակով համագործակցել ՀՀ Կառավարության և Ազգային ժողովի հետ։ Ընտանեկան բռնության գործերը քննել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ բացառելով դատաքննության անհարկի ձգձումները, կողմերի՝ ոչ հարգելի պատճառներով բացակայությունները։ Սահմանել ընտանեկան բռնության գործերի քննության համար հնարավորինս սեղմ ժամկետներ (առավելագույնը՝ 2 ամիս)։ Դատարանների համար սահմանել ընտանեկան բռնության գործերի քննության ընթացակարգային կանոններ, ներդնել մեխանիզմներ, որոնք թույլ կտան ապահովել բռնության ենթարկված կնոջ անվտանգությունը դատարան ներկայանալիս, դատարանի շենքում գտնվելիս, նիստին մասնակցելիս, դատարանի շենքից հեռանալիս։ Դատարաններում ստեղծել առանձին սպասասրահներ ընտանեկան բռնության գործերով դատավարության կողմերի համար։ Վերապատրաստել դատավորներին ընտանեկան բռնություն պարունակող հանցատեսակների առանձնահատկությունների, գենդերային հիմքով բռնությունների և խտրականության վերաբերյալ։ Դատաքննության ժամանակ թույլ տալ տուժողին և վկաներին ներկայացնել բռնության ամբողջական շղթան, բացահայտել բռնությունների պարբերականությունն ու հաճախականությունը։ Այս հանգամանքները կարող են նշանակություն ունենալ պատիժը ընտրելիս։ Շատ բռնարարներ նախկինում դատված չեն եղել, ոչ թե չեն գործել նմանօրինակ արարքներ, այլ պարզապես նրանց նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել հիմնականում կնոջ բողոքի բացակայության պատճառով։ Իրավապահ մարմիններում ընտանեկան բռնության գործերով իրենց պարտականություններում թերանալու, լիազորությունները գերազանցելու, բռնության ենթարկված կանանց իրավունքները խախտելու, նրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ ահազանգերը քննել պատշաճ ջանասիրությամբ և անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու դեպքում սահմանել խստագույն պատիժներ (անհրաժեշտության դեպքում նաև քրեական հետապնդման)։ Այսպիսի ահազանգերի վերաբերյալ քննությունն ու դրան հաջորդած հետագա գործողություններն իրականացնել հնարավորինս հրապարակային։ Ընտանեկան բռնության դեպքերով քրեական վարույթների շրջանակներում հնարավորինս խուսափել առերեսում քննչական գործողությունից, իսկ մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքի իրացման անհրաժեշտությամբ պայմանավորված առերեսումը կիրառել առցանց եղանակով: Ձևավորել ՀՀ նոր քրեական օրենսգրքով նախատեսված «ազատության սահմանափակում» պատժատեսակի իրավակիրառ պրակտիկա ընտանեկան բռնության ոչ մեծ ծանրության գործերով, որով նախատեսված է բռնություն գործադրած անձի ազատ տեղաշարժի իրավունքի որոշակի սահմանափակում, օրինակ՝ տուժողի բնակության և աշխատանքի վայր գնալու արգելք, իսկ դրա խախտման պարագայում ենթարկվի քրեական պատասխանատվության: Նոր գործողության առաջարկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների ու փոփոխությունների հետևանքով, որոնցով զգալիորեն բարձրացավ պետական տուրքի նվազագույն շեմը (1500 դրամից դարձել է 6000 դրամ, ոչ դրամական պահանջներով հայցադիմումների համար նախատեսված 4000 դրամ պետական տուրքը՝ 20.000 դրամ) դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, գործում են նաև առկա լուսանկարների, ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը: Սույն փոփոխությամբ, փաստացի, ընտանեկան բռնության ենթարկված անձ հանդիսացող հայցվորներն ազատված չեն պետական տուրքի վճարումից ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, երեխայի հետ տեսակցության և շփման կարգ սահմանելու, երեխային ծնողին վերադարձնելու վերաբերյալ հայցերով, ինչն առաջացնում է խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու խոչընդոտներ և հանգեցնում դատարանի մատչելիության անհիմն սահմանափակումների։ Առաջարկում ենք․ Փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և ընտանեկան բռնության ենթարկված անձանց կողմից ներկայացվող՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, երեխայի հետ տեսակցության և շփման կարգ սահմանելու, ինչպես նաեւ երեխային ծնողին վերադարձնելու վերաբերյալ հայցերով ազատել նրանց պետական տուրքի վճարումից։
6 «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 27.03.2023 14:31:06 Գործողություն 4․ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔ Նոր գործողության առաջարկ Հասարակության մեջ առկա կարծրատիպերն ու վնասական մոտեցումները կենսունակ են նաև իրավապահ համակարգի համար։ Դատավորների, քննիչների, ոստիկանական համակարգի ներկայացուցիչներից շատերի մոտեցումը դեռևս հեռու է զոհակենտրոն լինելուց, հատկապես, երբ խնդիրը վերաբերում է ընտանեկան բռնության ենթարկված կնոջը։ Ոստիկանները երբեմն, նույնիսկ հենվելով բռնարարի ահազանգի վրա, հաշվառման են վերցնում կնոջը՝ որպես երեխայի նկատմամբ բռնություն գործադրող անձի։ Ոստիկանությունը հաճախ իրականացնում է օրենքով իրեն չվերապահված գործառույթներ, այդ թվում՝ կատարում է հաշտեցում՝ բռնարարի և բռնության ենթարկված անձի միջև, բռնության ենթարկված անձանց նկատմամբ դրսևորում է խտրական վերաբերմունք և արդարացնում է բռնություն գործադրողներին։ Առաջարկում ենք․ Ոստիկանների, քննիչների և դատավորների հետ իրականացնել պարբերական վերապատրաստումներ ընտանեկան բռնության վերաբերյալ գիտելիքների և ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքի բարելավման ուղղությամբ։ Ոստիկանության աշխատակիցներին, քննիչներին և դատավորներին խստիվ արգելել հաշտեցում իրականացնել, ինչպես նաև արգելել հորդորել կամ ստիպել ԸԲ ենթարկված անձանց՝ հետ վերցնել դիմումները։ Ոստիկանության աշխատակիցներին պարտավորեցնել կայացրած պաշտպանական որոշումներով մասնակցել բողոքարկման վարչական դատավարության պրոցեսին և որպես վարչական մարմին պատշաճ իրականացնել դատական հանձնարարությունները ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերադաս ատյաններում: Առողջության պահպանման իրավունք Նոր գործողության առաջարկ Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տեղեկատվության, 2020թ.-ին ինքնասպանությունների թիվը կազմել է 183 դեպք, 2021թ.-ին՝ 191 դեպք: Ըստ ԱՀԿ տվյալների` աշխարհում յուրաքանչյուր 40 վայրկյանում ինքնասպանություն է գործում 1 անձ, իսկ ըստ տարբեր հետազոտությունների՝ 16- 25 տարեկան բնակչության մեջ ինքնասպանությունները մահվան պատճառների մեջ գտնվում են երկրորդ տեղում: Ինքնասպանությունների կանխարգելման հարցում կարևոր են հստակ վիճակագրական տվյալները և դրանց վրա հիմնված վերլուծությունները: Հոգեկան առողջության տեսանկյունից խոցելի խմբեր են արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած, ընտանեկան բռնության ենթարկված անձինք, երեխաները, դեռահասները և տարեցները։ Նշված խմբերում հոգեկան առողջության խնդիրների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, բուժումը և վերականգնումը, բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովումը, ինչպես նաև հասարակության մեջ անձի ներառումը կկրճատեն հոգեկան առողջության խնդիրների հետևանքով կյանքի դժվար իրավիճակում հայտնված անձանց թիվը և կբարելավեն շահառուների կյանքի որակը։ Գործնականում չի իրականացվում համակարգված հոգեհիգիենա և հոգեկանխարգելում: Դեռահաս տղաների մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրները հայտնաբերվում են հիմնականում ռազմաբժշկական փորձաքննության արդյունքում, իսկ կանանց, երեխաների և տարեցների շրջանում չկան մեծամասշտաբ սքրինինգային հետազոտություններ: Առաջարկում ենք․ կատարելագործել հոգեկան առողջության ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը, բարելավվել հոգեկան առողջության համայնքահենք ծառայությունները՝ հատկապես խոցելի խմբերի համար, բարձրացնել հանրային իրազեկվածությունը հոգեկան առողջության հետ կապված խնդիրների վերաբերյալ, քանի որ շարունակական խնդիր է դեռևս խարանի, պիտակավորման հարցը, որի պատճառով կանայք խուսափում են դիմել բժշկի, ներդնել հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագիր։
7 Նվարդ Մարգարյան 27.03.2023 18:59:36 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագծում բացակայում են գործողություններ՝ ուղղված իրավապաշտպանների իրավունքների պաշտպանությանը։ 2020 թվականի հունվարի 23-ին Ժնևում ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ/UPR) երրորդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման, ինչպես նաև 2021 թվականի հոկտեմբերի 14-ին և 15-ին ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի 133-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (ICCPR) իրականացման վերաբերյալ ՀՀ երրորդ ազգային զեկույցի դիտարկման արդյունքում ՄԱԿ-ի անդամ պետությունները Հայաստանին առաջարկություններ են ներկայացրել իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության առնչությամբ։ Ընդունելով այդ առաջարկություններն ի գիտությունը՝ Մարդու իրավունքների տուն Երևանը, որը իրավապաշտպանների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված կառույց է, առաջարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագծում նախատեսել գործողություններ՝ ուղղված իրավապաշտպանների իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես. • Իրականացնել իրազեկվածության բարձրացման հանրային արշավներ՝ բարձրացնելու իրավապաշտպանների գործունեության տեսանելիությունը, ընդգծելու նրանց գործունեության կարևորությունն ու հանրօգուտությունը․ • Վարել իրավապաշտպանների դեմ ուղղված սպառնալիքների, հարձակումների, ինչպես նաև նրանց գործունեության հետ կապված՝ օրենքով նախատեսված այլ հանրորեն վտանգավոր արարքների վերաբերյալ վիճակագրություն՝ դրանց քննության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ունենալու նպատակով:
8 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 28.03.2023 13:12:54 «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագիծը պարունակում է մի շարք հիմնարար դրութներ, որոնց իրագործումը կարևոր քայլ կլինի մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում։ Այնուամենայնիվ, կան մի շարք այլ գործողություններ, որոնք կարող են ներառվել նախագծում։ Մասնավորապես 1․1 գործողության (Մշակել և ընդունել զինված ուժերում մահվան դեպքերի նախականխման միջոցառումների հայեցակարգ) համատեքստում անհրաժեշտ է ավելացնել հետևյալ գործողությունները․ • Զինվորական անձնակազմի համար հոգեկան առողջության աջակցության համակարգի ստեղծում․ սա կարող է ներառել խորհրդատվական ծառայությունների, թերապիայի և հոգեկան առողջության ապահովման այլ ռեսուրսների հասանելիություն՝ օգնելու զինվորական անձնակազմին հաղթահարել իրենց աշխատանքի սթրեսային գործոնները: Չնայած, որ Նախագծի այլ գործողություններով (5․4, 5․5) նախատեսվում են հոգեկան առողջության բարելավման քայլեր, սակայն համակարգի ստեղծումը առավել արդյունավետ կլինի այս ոլորտում առկա խնդիրների վերացման ուղղությամբ։ • Իրականացնել զինվորական անձնակազմի վերապատրաստումներ հոգեկան առողջության, սթրեսի կառավարման և ինքնասպանությունների կանխարգելման վերաբերյալ, ինչը կօգնի զինվորական անձնակազմին բացահայտել նախազգուշացնող նշանները և ձեռնարկել համապատասխան գործողություններ: Ընդհանուր առմամբ, զինված ուժերում մահերի կանխարգելումը պահանջում է համապարփակ մոտեցում, որը ներառում է ոչ մարտական գործողությունների հետևանքով մահացությունների հիմքում ընկած պատճառների վերացումը և ռազմական անձնակազմին աջակցություն ցուցաբերելը: Նախագծի 9.1 գործողությամբ (Բարձրացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվող հոգեբանական օգնության արդյունավետությունը, հասցեականությունը և հասանելիությունը) նախատեսված է 2023թ․ երկրորդ կիսամյակի ընթացքում «Հաշվի առնելով կյանքի դժվարին իրավիճակի հիմք հանդիսացող յուրաքանչյուր հանգամանքով պայմանավորված երեխայի, նրա տարիքային, հոգեբանական և այլ առանձնահատկությունները՝ տրամադրել հոգեբանական օգնություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված առնվազն 50 երեխայի։», այնուհետև 2024թ․ առաջին կիամյակում 100, երկրորդ կիամյակում 150 երեխայի, 2025թ․ առաջին կիամյակում 200, երկրորդ կիամյակում 300 երեխայի, սակայն «Արդյունքային ցուցանիշներ» բաժնում նշված էր, որ «2025թ.-ի ավարտին կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվող հոգեբանական օգնության թիվն է ավելացած է և առնվազն 300 երեխաների նկատմամբ մասնագիտացված մոտեցումները կիրառված են:»։ Սրանից կարող ենք եզրակացնել, որ նախատեսվում է օգնություն տրամադրել 300 երեխայի, ուստի առաջարկում ենք 9․1 գործողությունը խմբագրել՝ նախատեսելով 2023թ․ երկրորդ կիսամյակի ընթացքում տրամադրել հոգեբանական օգնություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված առնվազն 50 երեխայի, այնուհետև 2024թ․ առաջին կիամյակում ևս 50, երկրորդ կիամյակում ևս 50 երեխայի, 2025թ․ առաջին կիամյակում ևս 50, երկրորդ կիամյակում ևս 100 երեխայի։
9 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 28.03.2023 14:16:10 Նախագծի 4․1․ կետում կատարողական թիրախները փոփոխել և «Լրամշակված օրենքի նախագծի ներկայացումը ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը» տեղափոխել 2024թ․ առաջին կիսամյակ: Հիմնավորում «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը շրջանառվում է 2017թ-ից, նախագծի վերջին տարբերակը լրամշակման է ուղարկվել 2021թ-ին, բոլոր հնարավոր հանրային քննարկումներն ու լրամշակումներն արդեն իսկ արվել են վերջին 7 տարիների ընթացքում: Նախագծի ընդունումը նախատեսված էր նախկին գործողությունների ծրագրով: Այսպիսով, նախագծի ընդունման հետաձգումը ևս 1 տարով նպատակահարմար չէ հատկապես հաշվի առնելով այդ օրենսդրության անհրաժեշտությունը, որպես խտրականությունից զերծ լինելու իրավունքի իրացման անհրաժեշտ կառուցակարգ:
10 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 28.03.2023 14:16:10 2. Նախագիծը լրացնել 4․11 կետով հետևյալ բովանդակությամբ․ «Վավերացնել Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան»: Հիմնավորում ՀՀ սկսել է վավերացման գործընթացը դեռևս 2017թ-ին, երբ ստորագրել է այն: Կոնվենցիան կանանց նկատմամբ բռնությունից պաշտպանության ամենաարդյունավետ մեխանիզմներից է և դրա վավերացումը զգալիորեն կբարձրացնի ՀՀ-ում կանանց պատշպանվածությունը:
11 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 28.03.2023 14:16:10 3. Նախագծի 5-րդ գլուխը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ․ «Իրավական ամրագրում տալ գինեկոլոգիական և վեներաբանական կաբինետների համար գաղտնի ու մեկուսի պայմաններում բժշկական ծառայությունների մատուցման պահանջին»: Հիմնավորում «Վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի բժշկական խորհրդատվություն և ծառայություններ ստանալու իրավունք վերարտադրողական և սեռական առողջության հարցերի շուրջ՝ մեկուսի ու գաղտնի պայմաններում: Միևնույն ժամանակ, մեկուսիության և գաղտնիության պայմանների ապահովման մասին պահանջն ամրագրված չէ ՀՀ Կառավարության 2002թ․ թիվ 867 որոշման N 12 և N 13 հավելվածներում, որտեղ ամրագրված են պոլիկլինիկաների, առանձին մասնագիտացված կաբինետների, կանանց կոնսուլտացիաների գործունեության, ինչպես նաև հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները: Հետևաբար, բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարող են լիցենզավորվել և գործունեություն ծավալել՝ առանց պայմաններ ապահովելու, որպեսզի վերարտադրողական և սեռական առողջությանը վերաբերող բժշկական ծառայությունները մատուցվեն մեկուսի կաբինետներում կամ տարածքներում: Մինչդեռ վերոնշյալ որոշմամբ գինեկոլոգիական ծառայությունների նկատմամբ մեկուսիության ու գաղտնիության մասին պահանջների ամրագրման դեպքում բժշկական հաստատությունները պարտավորված կլինեն ապահովել առանձին աշխատանքային տարածքներ գինեկոլոգների և մաշկավեներաբանների համար և առանձնացված սպասասրահներ պացիենտների համար:
12 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 28.03.2023 14:16:10 5. Նախագծի 4-րդ գլուխը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ․ «Ստեղծել արդյունավետ մեխանիզմներ աշխատավայրում սեռական ոտնձգությունների կանխարգելման և պաշտպանության համար, ներառյալ սեռական ոտնձգության համար կարգապահական պատասխանատվության սահմանումը, համապատասխան պետական մարմնին վերահսկողական և հարկադրական լիազորություններով օժտելը աշխատավայրում սեռական ոտնձգությունների դեպքերի ուսումնասիրության համար, տուժողների համար կոնֆիդենցիալ կարգով բողոքներ ներկայացնելու մեխանիզմի ներդրումը և փոխհատուցման տրամադրման իրավական կարգավորումների ընդունումը»: Հիմնավորում Սեռական ոտնձգություններն աշխատավարայրում իրավական կարգավորում չունեն: Խնդրին բախվող անձիք չունեն իրավական պաշտպանության որևէ մեխանիզմ: Այս մասին արձանագրել են ԱՄԿ փորձագետների կոմիտեն՝ Ց111 կոնվենցիայի վերաբերյալ 2016թ․ՀՀ֊ին ուղղված ուղիղ հարցմամբ , Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն՝ ՀՀ-ին ուղղված 2016 թ․ և 2022թ․ եզրափակիչ դիտարկումներով : Այս պարտավորությունը ՀՀ ստանձնել է նաև ՀԸԳՀ (CEPA)-ի շրջանակներում՝ պարտավորվելով մինչև 2024թ․ մարտի 1-ը վավերացնել ԵՄ դիրեկտիվ 2006/54/ԵՍ հանձնարարականը :
13 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 28.03.2023 14:16:11 Նախագծի 4․1․ կետում կատարողական թիրախները փոփոխել և «Լրամշակված օրենքի նախագծի ներկայացումը ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը» տեղափոխել 2024թ․ առաջին կիսամյակ: Հիմնավորում «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը շրջանառվում է 2017թ-ից, նախագծի վերջին տարբերակը լրամշակման է ուղարկվել 2021թ-ին, բոլոր հնարավոր հանրային քննարկումներն ու լրամշակումներն արդեն իսկ արվել են վերջին 7 տարիների ընթացքում: Նախագծի ընդունումը նախատեսված էր նախկին գործողությունների ծրագրով: Այսպիսով, նախագծի ընդունման հետաձգումը ևս 1 տարով նպատակահարմար չէ հատկապես հաշվի առնելով այդ օրենսդրության անհրաժեշտությունը, որպես խտրականությունից զերծ լինելու իրավունքի իրացման անհրաժեշտ կառուցակարգ:
14 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 28.03.2023 14:16:11 2. Նախագիծը լրացնել 4․11 կետով հետևյալ բովանդակությամբ․ «Վավերացնել Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան»: Հիմնավորում ՀՀ սկսել է վավերացման գործընթացը դեռևս 2017թ-ին, երբ ստորագրել է այն: Կոնվենցիան կանանց նկատմամբ բռնությունից պաշտպանության ամենաարդյունավետ մեխանիզմներից է և դրա վավերացումը զգալիորեն կբարձրացնի ՀՀ-ում կանանց պատշպանվածությունը:
15 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 28.03.2023 14:16:11 3. Նախագծի 5-րդ գլուխը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ․ «Իրավական ամրագրում տալ գինեկոլոգիական և վեներաբանական կաբինետների համար գաղտնի ու մեկուսի պայմաններում բժշկական ծառայությունների մատուցման պահանջին»: Հիմնավորում «Վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի բժշկական խորհրդատվություն և ծառայություններ ստանալու իրավունք վերարտադրողական և սեռական առողջության հարցերի շուրջ՝ մեկուսի ու գաղտնի պայմաններում: Միևնույն ժամանակ, մեկուսիության և գաղտնիության պայմանների ապահովման մասին պահանջն ամրագրված չէ ՀՀ Կառավարության 2002թ․ թիվ 867 որոշման N 12 և N 13 հավելվածներում, որտեղ ամրագրված են պոլիկլինիկաների, առանձին մասնագիտացված կաբինետների, կանանց կոնսուլտացիաների գործունեության, ինչպես նաև հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները: Հետևաբար, բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարող են լիցենզավորվել և գործունեություն ծավալել՝ առանց պայմաններ ապահովելու, որպեսզի վերարտադրողական և սեռական առողջությանը վերաբերող բժշկական ծառայությունները մատուցվեն մեկուսի կաբինետներում կամ տարածքներում: Մինչդեռ վերոնշյալ որոշմամբ գինեկոլոգիական ծառայությունների նկատմամբ մեկուսիության ու գաղտնիության մասին պահանջների ամրագրման դեպքում բժշկական հաստատությունները պարտավորված կլինեն ապահովել առանձին աշխատանքային տարածքներ գինեկոլոգների և մաշկավեներաբանների համար և առանձնացված սպասասրահներ պացիենտների համար:
16 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 28.03.2023 14:16:11 5. Նախագծի 4-րդ գլուխը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ․ «Ստեղծել արդյունավետ մեխանիզմներ աշխատավայրում սեռական ոտնձգությունների կանխարգելման և պաշտպանության համար, ներառյալ սեռական ոտնձգության համար կարգապահական պատասխանատվության սահմանումը, համապատասխան պետական մարմնին վերահսկողական և հարկադրական լիազորություններով օժտելը աշխատավայրում սեռական ոտնձգությունների դեպքերի ուսումնասիրության համար, տուժողների համար կոնֆիդենցիալ կարգով բողոքներ ներկայացնելու մեխանիզմի ներդրումը և փոխհատուցման տրամադրման իրավական կարգավորումների ընդունումը»: Հիմնավորում Սեռական ոտնձգություններն աշխատավարայրում իրավական կարգավորում չունեն: Խնդրին բախվող անձիք չունեն իրավական պաշտպանության որևէ մեխանիզմ: Այս մասին արձանագրել են ԱՄԿ փորձագետների կոմիտեն՝ Ց111 կոնվենցիայի վերաբերյալ 2016թ․ՀՀ֊ին ուղղված ուղիղ հարցմամբ , Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն՝ ՀՀ-ին ուղղված 2016 թ․ և 2022թ․ եզրափակիչ դիտարկումներով : Այս պարտավորությունը ՀՀ ստանձնել է նաև ՀԸԳՀ (CEPA)-ի շրջանակներում՝ պարտավորվելով մինչև 2024թ․ մարտի 1-ը վավերացնել ԵՄ դիրեկտիվ 2006/54/ԵՍ հանձնարարականը :
17 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 28.03.2023 16:50:27 Նախագծի 7-րդ գլուխը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ․ «Ապահովել համապարփակ և իրավունքահեն սեռական դաստիարակություն հանրակրթական դպրոցներում»: Հիմնավորում ՄԱԿ-ի տարբեր պայմանագրային մարմիններն իրենց դիտարկումներում նշում են «Առողջ ապրելակերպ» դասընթացի դասավանդման ներկայիս մոտեցման փոփոխության անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում, Մարդու իրավունքների խորհուրդն առաջարկել է Հայաստանին ներդնել համապարփակ և փաստերի վրա հիմնված սեռական դաստիարակություն դպրոցներում: Հայաստանում երեխաների շրջանում գրանցված սեռական բռնության դեպքերի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք հիմնականում տեղի են ունենում ընտանիքի անդամի կամ երեխային ծանոթ անձի կողմից, դեպքերը հիմնականում բացահայտվում են երեխայի հղիության արդյունքում : Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ երեխաների շրջանում սեռական բռնության կանխարգելման կարևոր միջոցներից է համապարփակ և փաստերի վրա հիմնված սեռական դաստիարակության ապահովումը դպրոցներում: Ներկայումս դասավանդվող «Առողջ ապրելակերպ» դասընթացը չնայած վերանայվել է և սկսել դասավանդվել 5-րդ դասարանից սկսած, սակայն այն ունի սահմանափակ դասաժամեր և չի համապատասխանում սեռական դաստիարակության միջազգային չափորոշիչներին :
18 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 28.03.2023 16:56:11 Նախագծի 3․7․ կետում հասարակական կազմակերպությունների համար հանրային նշանակության, կարևորության հարցերով դատարան դիմելու իրավունքն ամրագրել նաև քաղաքացիական գործերի համար, քանի որ actio popularis սկզբունքը օգտագործվում է հաճախ խտրականության բացառման և շրջակա միջավայրի իրավունքի պաշտպանության նպատակով և այս դեպքերում քաղաքացիական հայցի հարուցումն ամենաարդյունավետներից է:
19 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 1. Կյանքի իրավունք - Ավելացնել գործողություն բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (ներառյալ՝ պետական և ոչ պետական մանկատներ, ընդհանուր և հատուկ տիպի տուն-ինտերնատներ) և հոգեբուժական հիվանդանոցներում մահվան դեպքերի (ներառյալ ինքնասպանությունների) նախականխման նպատակով։
20 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 1. Կյանքի իրավունք - Ավելացնել գործողություն՝ ուղղված ինքնավնասումների գնահատմանը, կառավարմանը և կրկնության կանխարգելմանը, այդ թվում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, սոցիալական ծառայություններ մատուցողների և երեխաների հետ աշխատողների կարողությունների զարգացումը, հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը։
21 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 1. Կյանքի իրավունք - Անդրադառնալ ոչ միայն զինված ուժերում և ազատազրկման վայրերում ինքնասպանությունների կանխարգելմանը, այլ նաև ընդհանուր հանրության շրջանում ինքնասպանությունների և անհետացումների կանխարգելմանը՝ նախատեսելով հստակ թիրախներ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ։
22 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 2. Խոշտանգումներ - 2.3. գործողությունը չսահմանափակել միայն հոգեբուժական հաստատություններով, այլ ներառել նաև հատուկ տիպի տուն-ինտերնատները։
23 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 2. Խոշտանգումներ - Ավելացնել գործողություն, որով կապահովվի բողոքարկման ընթացակարգերի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար, որոնք դեռևս գտնվում են հաստատություններում։
24 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 2. Խոշտանգումներ - Հանել 2.4 գործողությունը, որը նախատեսում է ոչ թե ֆիզիկական ուժի գործադրման բացառում հոգեբուժական հաստատություններում, այլ «կատարելագործում»։ Վերջինս հակասության մեջ է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի պահանջների և հոգեբուժության ոլորտի զարգացման ժամանակակից միտումների հետ։
25 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 2. Խոշտանգումներ - 2.11 գործողությունից հանել «հատուկ կարիքներ և» բառերը՝ հաշվի առնելով, որ «հատուկ կարիքներ» եզրը իրավական տեսանկյունից անորոշ է։ Նույն տողի «ելակետային տվյալներ» սյունակի «կարգի» բառը փոխարինել «խմբի» բառով։ Նույն տողի «արդյունքային քանակական և որակական ցուցանիշներ» սյունակում «հարմարեցվածություն» բառը փոխարինել «մատչելիություն» բառով՝ հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքում կիրառված հասկացությունները։