Add to favourites

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10) վերահսկում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանությունը ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված և գործողության մեջ դրված ստանդարտներին․»:

Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր՝ 8-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«8) Տեղեկանք հանրային մուլտիպլեքսը շահագործողից՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին:»:

Հոդված 3. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 4-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«4) Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան ցանցի նախագիծ, եթե գործունեությունն իրականացնելու է սեփական ցանցով.»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    10.03.2023 - 25.03.2023

  • Type

    Law

  • Area

    Telecommunication(electronic communication)

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2897

Print