Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 2-րդ հոդվածի և 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Միգրացիոն ծառայությունը անվանափոխվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության: Կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 17-Ա որոշման համաձայն՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սահմանվել է՝ որպես Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին:
Վերոնշյալ ենթակայության փոփոխությամբ և անվանափոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մի շարք իրավական ակտերում կատարել փոփոխություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» թիվ N 1666-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)։
Սույն նախագիծը ներկայացվում է հաստատման փոփոխության կարիք ունեցող այլ իրավական ակտերի փաթեթից առանձին հիմք ընդունելով որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հրատապությունը։
Մասնավորապես, որոշմամբ հաստատված ծրագիրը ուղղված է լուծելու 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված և ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով: 2020-2022 թվականների ընթացքում ծրագիրը իրականացվել է Երևան քաղաքում։ Երևանում ծրագրի իրականացման շրջանակներում բնակարանի գնման վկայագրեր են ստացել թվով 270 ընտանիքներ, որոնցից 218-ը 2023 թվականի հունվարի 27-ի դրությամբ իրացրել են վկայագրերը և գնել են բնակարաններ։ Երևանում ծրագրի իրականացման արդյունքում փաստացի տրամադրվել է 3.7 մլրդ. դրամ։
2022 դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 1860-Ն որոշումը, որով փոփոխություններ են կատարվել որոշման մեջ և ծրագրի իրականացումը մեկնարկել է ՀՀ մարզերում։ Ս/թ հունվարի 27-ի դրությամբ ավարտվել է որոշմամբ սահմանված ժամկետներում շահառուների կողմից դիմումների ներկայացնելու գործընթացը և անհրաժեշտ է սկսել որոշմամբ սահմանված ծրագրի հաջորդ միջոցառումները, մասնավորապես՝ ձևավորել նոր հանձնաժողով, քննարկել շահառուների կողմից ներկայացված գործերը, կնքել պայմանագրեր, տրամադրել վկայագրեր և իրականացնել գնման գործընթացը։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 17-Ա որոշման համաձայն՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սահմանվել է՝ որպես Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին: Այդ ենթակայության փոփոխությամբ և անվանափոխությամբ պայմանավորված առաջարկվում է կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» թիվ N 1666-Ն որոշման մեջ:
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
5․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։
6․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ամբողջությամբ լուծվում են Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային հարցերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
10.03.2023 - 26.03.2023
-
Type
Decision
-
Area
Migration and citizenship
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 2795
Print