«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Agree
-
3 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի և (կամ) միջոցների ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործման և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության ձևերի և միջոցների կիրառման ուղեցույցը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի N 236 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1327-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- Որոշման վերնագրում «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառը փոխարինել «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառով․
- Որոշման 1-ին կետում «հաստատել» բառը փոխարինել «սահմանել» բառով․
- Որոշման վերնագրում, Որոշման 1-ին կետում և Որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) վերնագրում «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով․
- Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 187-րդ հոդվածի 7-րդ մասին» բառերով․
- Հավելվածի 9-րդ կետում «կարող են ավելացվել» բառերը փոխարինել «լրացվում են» բառերով․
- Հավելվածի 10-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«Այն դեպքում, երբ առկա են օրենսդրությամբ սահմանված հիմքեր, այդ թվում՝ տեղային (ոչ ֆորմալ) ռիսկերի կառավարման ընթացքում կիրառվող ռիսկի գործոնների և հատկանիշների առկայություն, ոչ ավտոմատացված ռիսկի պրոֆիլներին համապատասխանություն, օպերատիվ-հետախուզական տեղեկատվություն, ապրանքների մաքսային ձևակերպումների կամ մաքսային զննման իրավասություն ունեցող` մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից օրենսդրությամբ սահմանված գործողությունների իրականացման փուլում մաքսային մարմնի մաքսային ձևակերպումներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի (նրա տեղակալի) և (կամ) մաքսային զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարի (նրա տեղակալի) թղթային կամ էլեկտրոնային որոշման հիման վրա ռիսկերի կառավարման համակարգի հսկողության ակտում լրացվում են փաստաթղթային հսկողությանը և մաքսային զննման իրականացմանը և (կամ) մաքսային հսկողության այլ միջոցների կիրառմանն առնչվող՝ ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ:»։
- Հավելվածի 20-րդ, 21-րդ կետերում և 22-րդ կետի 52-րդ ենթակետում «վերադաս մաքսային մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի» բառերով․
- Հավելվածի 21-րդ կետից հետո լրացնել նոր 21․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝
«21․1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի կողմից սահմանվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային զննման և փաստաթղթային հսկողության իրականացման մեթոդական ուղեցույցը:»:
- Որոշման հավելվածի 22-րդ կետի՝
ա․ 23-րդ ենթակետում «վճարներ» բառը փոխարինել «վճարները» բառով․
բ․ 43-րդ ենթակետում «մաքսային կետից» բառերը փոխարինել «մաքսային կետ-բաժնից» բառերով․
գ․ 45-րդ ենթակետում «մաքսակետի» բառը փոխարինել «մաքսային կետ-բաժնի» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
09.03.2023 - 24.03.2023
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2619
Print