Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԱՆԿԱՏՆԵՐԻ) 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍԳՐՎԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի հիմնավորումը
|
1.
|
Անհրաժեշտությունը
|
|
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 18 տարին լրացած և հաստատությունից դուրսգրված շրջանավարտներին ինքնուրույն կյանքի անցման փուլում աջակցելուն՝ այդ թվում ուսումնառության կամ աշխատանքի ձեռքբերմանն ուղղված քայլեր իրականացնելիս վերջիններիս հնարավորություն տալ իբրև խոչընդոտ չունենալ կեցության վայրի և նվազագույն ծախսերի համար դրամական միջոցների անհրաժեշտություն։
|
2.
|
Առկա իրավիճակը և խնդիրները
|
|
Ներկայում 18 տարին լրանալուց հետո հաստատությունից դուրսգրման պարագայում՝ շրջնավարտը չունի սեղմ ժամկետում սոցիալական երաշխիքներ ստանալու հնարավորություն՝ կապված կեցության վայրի, ինչպես նաև նվազագույն ծախսերը հոգալու առնչությամբ և դա հիմնականում իրականացվում է սոցիալական գործընկերության շրջանակներում՝ ոլորտային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ինչն ինքնին հաճախ ենթադրում է շրջանավարտի կեցություն մեկ այլ կազմակերպությունում։
Շրջանավարտի ինքնուրույն կյանքի անցման ճանապահին պետության պոզիտիվ պարտավորությունն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ունենալ համապատասխան կարգավորումներ։
|
3.
|
Կարգավորման նպատակը և բնույթը
|
|
Կարգավորման արդյունքում կապահովվի օրենսդրական ընթացակարգեր՝ շրջանավարտներին համապատասխան աջակցության տրամադրման համար։
Երկու միջոցառումները հետապնդում են նպատակ շրջանավարտի համար դառնալ աջակցող/ուղեկցող ծառայություն
|
4.
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
|
|
Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
|
5.
|
Ակնկալվող արդյունքը
|
|
Աջակցել շրջանավարտներին անկախ կյանքի անցման գործընթացում՝ կանխարգելելով վերջիններիս՝ կրկին կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը և ապահովելով լիարժեք սոցիալականացումը։
|
6.
|
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները
|
|
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում, կարգերը համար ֆինանսական միջոցները սահմանված են 2023 թվականի բյուջեում՝ համապատասխան երկու միջոցառումների տեսքով։
|
7.
|
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
|
|
Բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 04 մեգանպատակից։
|