Artak Zakarian
08.03.2023
«Խնդիրներ` կապված նորմալ ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ» այնքան էլ հայերեն չէ։
15 - Agree
3 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 489 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանելու և Կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի թիվ 489 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի և Վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի N 1562-Ա որոշման հավելվածով հաստատված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների 13-րդ կետի կատարման անհրաժեշտությունից:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
Համաձայն 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի (ուժի մեջ է մտնելու 2023 թվականի ապրիլի 28-ից) 17-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի` զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանում է Կառավարությունը: Ուստի սույն Նախագծով նախատեսվում է սահմանել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը և ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի N 489 որոշումը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Կառավարության որոշման նախագծով սահմանվում է զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը` Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանի հավելվածով հաստատված «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչին» համապատասխան:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման` մինչև 2050թ. ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի վերափոխման` մինչև 2050թ. ռազմավարության», «Կառավարության 2021-2026թթ. ծրագրի», ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ կապը բացակայում է:
6. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Discussed
07.03.2023 - 22.03.2023
Type
Decision
Area
Healthcare
Ministry
Ministry of Healthcare
Views 3378
Print08.03.2023
«Խնդիրներ` կապված նորմալ ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ» այնքան էլ հայերեն չէ։
03.03.2023
«Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանելու և Կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի թիվ 489 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ և առարկություններ չկան
01.03.2023
2. Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի նախաբանում նշել ՀՀ վարչապետի համապատասխան որոշման կրճատ անվանումը: