ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2.1-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2.1. Առևտրի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է.
1) պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի ու տոպրակների) օտարումը.
2) պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ) օտարումը.
3) պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող՝ տուփերի, կոնտեյներների (կափարիչով կամ առանց կափարիչի), ափսեների) օտարումը։»։
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «9-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 2.1-րդ և 3-րդ մասերի» բառերով։
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
- Սույն օրենքի 1-ին հոդվածի համաձայն նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
- Սույն օրենքի 1-ին հոդվածի համաձայն նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասի 3-րդ կետն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածի 13-րդ մասում «իրացնելը» բառը փոխարինել «օտարելը» բառով,
Հոդված 2. Օրենսգրքի 2191-րդ հոդվածի 2-րդ մասը «բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ,» բառերից հետո լրացնել «13-րդ (պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ), պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող՝ տուփեր, կոնտեյներներ՝ կափարիչով կամ առանց կափարիչի, ափսեներ) օտարման արգելքի մասով),» բառերով,
Հոդված 3. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասը «158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ,» բառերից հետո լրացնել «13-րդ (պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ), պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող՝ տուփեր, կոնտեյներներ կափարիչով կամ առանց կափարիչի, ափսեներ) օտարման արգելքի մասով),» բառերով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։