Under development
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը.
««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է` հաշվի առնելով, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) քննչական վարչությունը 2023 թվականի հունվարի 1-ից իր հաստիքներով ու գործառույթներով Կոմիտեի կազմից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի համակարգ:
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2022 թվականի մայիսի 13-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքներով ընդունվել է Կոմիտեի քննչական վարչությունը ՀՀ քննչական կոմիտեի կազմում մեկտեղելու առաջարկը (արձանագրություն N Վ/43-2022):
Հիմք ընդունելով խորհրդակցության արդյունքները 2022 թվականի հունիսի 9-ին «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքներում կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Մասնավորապես, «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-168-Ն և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-169-Ն օրենքների (այսուհետ՝ Օրենքներ) կարգավորումների համաձայն՝ Կոմիտեի քննչական վարչությունը 2023 թվականի հունվարի 1-ից իր հաստիքներով ու գործառույթներով Կոմիտեի կազմից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի համակարգ: Սակայն, «Հարկային ծառայության մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` քննչական մարմինը շարունակում է հանդիսանալ հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, իսկ ըստ նույն հոդվածի 6-րդ մասի՝ քննչական մարմնում ինքնավար պաշտոնների անվանացանկը հաստատում և փոփոխում է հարկային մարմնի ղեկավարը:
Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել «Հարկային ծառայության մասին» օրենքում` մասնավորապես, ուժը կորցրած ճանաչելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 8․1-ին հոդվածը:
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.3-րդ կետից։
Ըստ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 6.3-րդ կետի՝ «Հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում» հատվածում կառավարությունը հավակնում է վերանայել և արդիականացնել հանրային ծառայության համակարգը` ապահովելով պետական համակարգում աշխատողների կարգավիճակը սահմանող, աշխատանքի կազմակերպման և այլ հարաբերությունները կարգավորող միասնական օրենսդրություն:
6․ Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի «Հարկային ծառայության մասին» օրենքի 8․1-ին հոդվածը:
- Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
03.03.2023 - 20.03.2023
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2756
Print